Միջադեպ Երևանի կենտրոնում. ավտոբուսի վարորդը դանակով վնասել է BMW-ի վարորդին. hraparak.am
hraparak.am. Երեւանի Նալբանդյան ու Խանջյան փողոցների խաչմերուկում արտառոց դեպք է գրանցվել: Մեր թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, թե ինչպես լուսացույցի տակ միմյանց չզիջած 53 համարի ավտոբուսի և BMW մակնիշի մեքենայի վարորդները սկսել են վիճել:
Այնուհետեւ ավտոբուսի վարորդը բեռնախցիկում պահված դանակով վնասել է BMW-ի վարորդի ձեռքը, երբ վերջինս հաշիվները պարզելու համար իջել էր մեքենայից ու մոտեցել 53 համարի ավտոբուսին:
Վնասվածք ստացած վարորդը հասցրել է լուսանկարել ավտոբուսի վարորդին` հավանաբար ոստիկանություն դիմելու կամ էլ հետագայում հաշվեհարդար լինելու համար: