Նման միջադեպ չի գրանցվել, անուն-ազգանունները մտացածին են. ՊԲ-ն հերքում է
Արցախի Պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ալիևյան բռնապետական ռեժիմի տեղեկատվական կցորդ «Հաքքին.ազ»-ի կողմից երեկ տարածած հերթական գրառումն առ այն, թե իբր «Արցախի ՊԲ-ում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է 8, վիրավորվել՝ 4 զինծառայող», ոչ այլ ինչ է, քան հանրությանը մոլորեցնելու հերթական քարոզչական հնարք: Տեղեկացնեմ, որ Արցախի զինված ուժերում որևէ նման միջադեպ չի գրանցվել, իսկ նշված անուն-ազգանունները մտացածին են»: