Վերնիսաժում սպանվածն ու վիրավորվածը Լոռու մարզի բնակիչներ են. Աշոտ Ահարոնյան
Այս պահին հայտնի է, որ սպանվածը 1974թ. ծնված, Լոռու մարզի բնակիչ է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ անդրադառնալով այսօր Երևանում՝ Վերնիսաժում, կատարված սպանությանը:
«Դեպքի վայրում ոստիկանության և իրավապահ մյուս կառույցների ներկայացուցիչների կողմից իրականացվում են համապատասխան միջոցառումներ»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է կրակոցներից վիրավորված քաղաքացուն, ապա նրա մասին առայժմ միայն հայտնի է, որ նա ևս Լոռու մարզի բնակիչ է՝ 1978թ. ծնված:
Հարցին, թե տուժածը և սպանվածը դեպքի պահին միասի՞ն են եղել, Ահարոնյանը նշեց, որ հանգամանքները պարզվում են. «Ըստ առաջին տեղեկությունների՝ այո, միասին են եղել»: