«Սասնա ծռերի» գործով փաստաբանը նկատողություն է ստացել
Փաստաբան Արա Ղարագյոզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաստաբանների խորհուրդը որոշում կայացրեց ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին՝ նկատողություն։ Ես գտնում եմ, որ սույն որոշումն ապօրինի է։ Սրանով խորհուրդը կոտրում է երիտասարդ և պայքարող փաստաբաններին, որ այլևս չպայքարեն իրենց պաշտպանյալների համար, և ձևական նստեն նիստերի դահլիճում։ Շատ եմ ցավում Ձեզ համար, որ դուք խորհրդի անդամներ եք։ Իմ համար հիասթափությունը ակնհայտ է, սակայն ձեր կարգապահակներով ինձ չեք կոտրելու, և պայքարելու եմ իմ պաշտպանյալների համար։ Ի դեպ, անարդարությունից իմ ինքնազգացողությունը վատացավ։
Հիշեցնեմ, որ Արարատ Խանդոյանի գործով նիստերի դահլիճը լքել եմ, քանի որ վերջինիս ապօրինի դատարանը հեռացրել էր նիստերի դահլիճից, իսկ Ա.Խանդոյանն էլ ինձ հանձնարարել էր, իր բացակայության ժամանակ որևէ գործողություն չանեմ և լքեմ նիստերի դահլիճը։ Քանի որ ես իրավունք չունեմ իմ պաշտպանյալի շահերին հակառակ գործողություն անելուց»։