Երևանում 25-ամյա տղան նետվել է 13-րդ հարկից. թողած երկտողում գրել է, որ պատճառը 80-ամյա պապն է
Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 192 շենքից քաղաքացին ինքնասպանություն է գործել նետվելով իր բնակարանի պատշգամբից:
Դեպքի վայր է մեկնել հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ 1992 թ. ծնված Կ. Ս.-ն ինքնասպանություն է գործել նետվելով իր բնակարանի ննջարանի պատշգամբից (13-րդ հարկ): Դեպքին ականատես է եղել մահացածի եղբայրը (2006 թ. ծնված Ա. Ս.), ում ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն:
Shamshyan.com-ի տեղեկություններով էլ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են երկտող, որտեղ նա գրել է, որ այդ ծայրահեղ քայլին է դիմել իր 80-ամյա Սարգիս պապու պատճառով։