Զինվորին պետք է ամուր թիկունք ապահովենք. Բակո Սահակյանը՝ թալիշցիներին (լուսանկարներ)
Ալաշանում թալիշցիները նախագահ Բակո Սահակյանից հետաքրքրվում էին ամենատարբեր հարցերով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ հրապարակելով լուսանկարներ:
«Նախագահը նշեց, որ Թալիշի վերակառուցմամբ ու այնտեղ կյանքի կենսապայմաններ ապահովելով պետք է նաև ամուր թիկունք լինենք առաջնագծի այդ հատվածում մարտական հերթապահություն կրող զինվորներին:
«Սա մեր կյանքն է, սա մեր խաչն է»,- նշեց Բ. Սահակյանը, ընդգծելով, որ անելու է առավելագույնը, որպեսզի Թալիշն օր առաջ վերակառուցվի և մարդիկ իրենց տները վերադառնալու հնարավորություն ստանան»,- գրել է Աբրահամյանը:
