Լևոն Արոնյանը նվաճել է Աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ շրջանի ուղեգիր
Թբիլիսիում նախօրեին կայացել է Աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ շրջանի թայ-բրեյքը, որում Լևոն Արոնյանը լարված պայքարում առավելության է հասել Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Մատլակովի նկատմամբ:
Թայ-բրեյքում գրանցվել է հերթական անակնկալը. Եվգենի Նայերը հաղթանակ է տոնել Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ: Թայ-բրեյքում 4-րդ շրջանի ուղեգրեր նվաճել են Ալեքսանդր Գրիշչուկը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Բաադուր Ջոբավան, Ռիչարդ Ռապորտը և Դին Լիժենը:
4-րդ շրջանում Լևոն Արոնյանի մրցակիցն է լինելու Դանիիլ Դուբովը, ով առաջին երեք շրջաններում պայքարից դուրս է թողել Դանիիլ Ֆրիդմանին, Սերգեյ Կարյակինին և Վլադիսլավ Արտեմևին: