Քաղաքապետարանը չի կարողանում վարորդներին պարտադրել չծխել. դիմում՝ Տարոն Մարգարյանին
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ակնհայտ է, որ քաղաքապետարանի Տրանսպորտի վարչությունն ու «Երևանտրանսն» իրենց բազմաթիվ պաշտոնյաներով ի վիճակի չեն օրենքն աշխատացնել տրանսպորտում։ Չեն կարողանում վարորդներին պարտադրել չծխել (ինքս վերջին շրջանում մի քանի անգամ վարորդներին նկատողություն եմ արել)։ Չի ապահովվում օրենքի այն պահանջը, որով արգելվում է տրանսպորտում երաժշտություն միացնել՝ 38, 39, 58 և այլ համարների երթուղիներ (այս գրառման տակ նշեք այն երթուղիները, որոնցում այս դրույթը խախտվում է, իրենք տեսնում են)։
Այսօր դիմելու եմ Տարոն Մարգարյանին քննարկելու պատասխանատուներին աշխատանքից ազատելու հարցը»։