Իլհամ Ալիևը ներում է շնորհել Ալեքսանդր Լապշինին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել երեք տարվա բանտարկության դատապարտված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Այս մասին հաղորդում է Vesti.Az-ը` հղում կատարելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:
Ինչպես հաղորդվում է, Ալիևը ստորագրել է համապատասխան կարգադրությունը:
Կարգադրության մեջ ասվում է, որ առաջնորդվելով Ադրբեջանի հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 22 կետով՝ որոշել է Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին ազատել բանտարկությունից: Նա դատապարտվել էր 3 տարի ազատազրկման Բաքվի դատարանի կողմից և մեղադրվում է ծանր հանցագործություն կատարելու համար:
Կարգագրությունն ուժի մեջ է մտել ստորագրման պահից:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր Բեռալուսում 2016-ի դեկտեմբերին, հետագայում նրան Բելառուսի իշխանությունները հանձնել են Ադրբեջանին. նրան մեղադրում էին Արցախի Հանրապետություն այցելելու և Ադրբեջանին քննադատելու համար: