Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Տնտեսություն

Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում (լուսանկարներ)

«Նոր մետաքսե ուղու» ներկայացումը կատարվեց EU-ASIA Business finanse Center Holding ընկերության նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի կողմից Չինաստանի Սիան քաղաքում ընթացող «Մետաքսե ուղու միջազգային առևտրատնտեսական պալատի» ( SRCIC) տարեկան համագումարի «Տնտեսական գլոբալիզացիայի և հաղորդակցության» նստաշրջանում:

Խոսքը Չինաստան – Իրան – Հայաստան – Վրաստան – Սև ծով – Բուլղարիա (և կամ Ռումինիա) – Դանուբ գետ֊(Սլովակիա) բացարձակ նոր ուղու մասին է, որը սատարվում է հատկապես Սլովակիայի, Չինաստանի և Իրանի կողմից: Իհարկե, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այս նախագծի նկատմամբ նաև Վրաստանը և Բուլղարիան: Մինչ այսօր դեռևս ծրագրին չի միացել Հայաստանի կառավարությունը, չնայած ծրագիրը հեղինակների կողմից մտածված է հենց Հայաստանը «Մետաքսե ուղու» մեջ ներգրավվելու համար: Այս համագումարի հիմնական նպատակը «Նոր մետաքսե ուղու» նախագծերի ներկայացումն է և նրա հնարավոր ֆինանսավորման հնարավորությունների կազմակերպումը: Կազմակերպիչը՝ միջազգային SRCIC ֆոնդը, ունի մոտ հինգ միլիարդ դոլարի բյուջե և մեծ թվով ֆինանսավորող ընկերություններ, որոնք հետևում են նոր նախագծային առաջարկներին՝ ամենահետաքրքրականներն ընտրելու և ֆինանսավորելու համար:

Հոլդինգի առաջարկը, բնական է, որ առաջացրել է որոշակի հետաքրքրություն, և մի շարք ընկերություններ արդեն համագործակցության ցանկություն հայտնել են: Հոլդինգի «Նոր մետաքսե ուղու» հայաստանյան հատվածի ֆինանսավորումն ակնհայտորեն ամենաբարդ մասն է: Ներկայացված նախագծում կարևոր ֆինանսավորման հատվածն Իրան – Հայաստան երկաթուղու մասն է, որի համար անհրաժեշտ է ավելի քան երեք միլիարդ եվրո: Շատ ոգևորիչ է, որ որոշ չինական ընկերություններ հետաքրքրություն են հայտնել երկաթուղու կառուցմանը մասնակցելու համար և պատրաստ են Հոլդինգի հետ սկսել բանակցություններ:

Սլովակիայի կառավարության բանագնացը ֆինանսների նախարարի առաջին տեղակալ տիկին Դանա Մեագերն է, ով հայտարարեց, որ ամբողջովին սատարում է Հոլդինգի ծրագրերը և աշխատում է՝ դրանք տարբեր ֆոնդերից ֆինանսավորելու վրա:

Համագումարի արդյունքները չնայած կամփոփվեն վերջին օրվա՝ սեպտեմբերի 9-ի նստաշրջանն ավարտելուց հետո, բայց արդեն կարելի է ասել, որ սպասելիքները մեծ են: Մասնակից երկրները հիանալի են պատրաստվել համագումարին: Բացառիկ լավ են ներկայացել հատկապես Վրաստանն ու Ուկրաինան: Նրանց պատվիրակությունները ոչ միայն ամենամեծաքանակներից էին, այլև ամենաակտիվներից: Այս ֆոնի վրա անհասկանալի է Հայաստանի կառավարության ներկայացուցիչների բացակայությունը:

Հայաստանը, որը «Մետաքսե ուղու» ավանդական մասնակիցների մեջ ամենահայտնին է եղել մոտ հինգ հարյուր տարվա կտրվածքով, այսօր դուրս է մնացել մասնակիցների ցուցակից: Սա մտածելու տեղիք է տալիս: Չէ՞ որ հետո ուշ է լինելու և կամ անհնարին՝ այս ծրագրերի մեջ ընդգրկվելու համար:

Ինչպե՞ս է հնարավոր, որ սլովակյան Հոլդինգը ներկայացնի Հայաստանի շահերը՝ առանց Հայաստանի մասնակցության: Ինչո՞ւ համագումարի մասնակից երկրները վստահում և համագործակցում են Հոլդինգի հետ, իսկ ՀՀ կառավարությունը կեղծ փաստեր է հորինում՝ համագործակցությունից խուսափելու համար. խոսքը Հոլդինգի մի այլ հայրենանվեր գործունեության՝ «Նաիրիտ» քիմկոմբինատի վերաթողարկման մասին է:

Չէ՞ որ «Նոր մետաքսե ուղու» ֆինանսավորումը պահանջում է միլիարդների ներդրում, որի ուղղությամբ արդեն լուրջ գործընթացներ են սկսվել, իսկ «Նաիրիտի» վերականգնման համար անհրաժեշտ են ընդամենը տասնյակ միլիոններ, որը Հոլդինգի անդամ ներդրողների համար պարզ ու մատչելի գործ է:

Ցավալի է, բայց փաստ, որ կառավարության «անվստահությունը» կապված չէ Հոլդինգի գործունեության հետ. սա անմիտ և անլուրջ պատճառաբանություն էր՝ իրականությունը կեղծելու համար: Բուն պատճառը 300 միլիոն եվրոյի թալանն էր՝ իրականացված նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից, ինչպես նաև այսօր այս հսկա գործարանը մետաղի ջարդոնի վերածել-վաճառելը (մի քանի միլիոն սեփական գրպանները լցնելու համար) և 150 հեկտար տարածքը սեփական շահին ծառայեցնելու մարմանջը:

Ինչևէ, Հոլդինգը հետևողականորեն իրականացնում է այն բոլոր ծրագրերը, որոնք ներկայացվել են կառավարությանն ու նրա տարօրինակ ղեկավարին և ավարտին է հասցնելու դրանք՝ անկախ իշխանությունների կողմից տրված գնահատականների: Ասենք ավելին՝ Վրաստանի ներկայացուցիչները հոտնկայս ընդունեցին քիմիական արտադրությունների վերականգնման գաղափարը և հրավիրեցին Հոլդինգի նախագահության անդամներին իրենց երկիր՝ խոստանալով սատարել ցանկացած ներդրումային առաջարկ:

Ցավալի է, բայց շատ իրատեսական է, որ հայ մասնագետների բացառիկ գիտելիքներն քիմիական արտադրությունների վերականգման ոլորտում օգտագործվեն հարևան երկրում արտադրությունների զարգացման համար: Իսկ մեր երկիրի տնտեսությունը կշարունակի գահավիժել այնքան, մինչև այն արհեստավարժների ձեռքն անցնի:

ashot grigoryan ashot grigoryan2 ashot grigoryan3

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն