Վազաշեն դպրոցի ուղղությամբ հակառակորդը կրակոցներ է արձակել
Սեպտեմբերի 7-ի կեսօրին կրակոցներ են հնչել Տավուշի մարզի Վազաշեն գյուղի դպրոցի ուղղությամբ։
«Մի քանի րոպե ինտենսիվ կրակեցին»,- NEWSPRESS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ լրագրողներին պատմել են գյուղացիները:
Վազաշենցիները նշել են, որ հնարավոր չէ սովորել կրակոցներին, մնացել են գյուղում, քանի որ գնալու տեղ չունեն։ Այստեղ մնացել են միայն նրանք, ովքեր այլ տեղ չեն կարող գնալ։
Այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։