Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«ՀԺ». Ճոյտն իր մուլտերում նապաստակի կերպարով ԲՀԿ-ականներին կգցի «ունիտազի» մեջ՝ ջուրն էլ կքաշի

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) մուլտֆիլմեր է նկարում ԱԺ «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության այն պատգամավորների մասին, որոնք կշեղվեն «Ծառուկյան» դաշինքի ծրագրերից: Armtimes.com-ի հետ զրույցում ԱԺ ընտրություններում հաջողություն չարձանագրած Հակոբյանն ասաց, որ մուլտֆիլմերի հիմնական մասը պատրաստ է, մնում է ծրագրերից շեղված պատգամավորների նկարներն ավելացվի:

– Պարոն Հակոբյան, ճի՞շտ է, որ քաղաքական մուլֆիլմեր եք նկարահանում:

– Այո, այո: Այն քաղաքական գործիչները, որոնք կշեղվեն իրենց ծրագրերից, իրենց խոստացած ծրագրերից, որոնցով հանդես են եկել ժողովրդի առաջ, այդտեղ մենք կփորձենք իրենց դնել իրենց իրական տեղը՝ քաղաքական տարբեր ձևերով: Օրենքով սահմանված կարգով: Մուլտիկներով մենք պետք է ցույց տանք, որ այդ քաղաքական գործիչը շեղվել է իր ծրագրերից և իր սեփական ժողովրդին խաբել է, կամ ծրագրերը հայտնել է, և դրանց ուշադրություն չի դարձնում:

– Արդեն կա՞ն նկարված մուլտֆիլմեր:

– Այո, նկարված ունենք, մտածում ենք, որ կարող է լեզվի սայթաքում է տեղի ունեցել կամ մարդիկ քաղաքականապես հասուն չեն եղել և չեն հասկացել: Մենք կփորձենք հասկացնել, որ եթե չհասկանա, ապա այդ մարդկանց կսարքենք խեղկատակներ:

– Ե՞րբ ենք տեսնելու այդ մուլֆիլմերը, ի՞նչ տարբերակով:

– Դուք կտեսնեք, եթե կշեղվեն իրենց ծրագրերից: Ես ասացի՝ եթե մարդիկ իրենց շեղվելը կշարունակեն, գիտակցաբար կշարունակեն, որովհետև կան մարդիկ, որոնց հետ խոսել ենք, ասել են՝ մենք չենք հասկացել, լրագրողը մեզ այսպես է ասել: Եթե կլինեն հստակ պատասխաններ, որ ասեն, այո, դա մենք ենք ասել, ապա մենք մեր երկրորդ քայլը կկատարենք:

– Կա՞ կոնկրետ անհատ, որի մասին արդեն նկարել եք:

Մենք արդեն ամբողջը պատրաստել ենք, բայց պետք է դնենք պատգամավորի գլուխը: Այն պատգամավորի, որը կշեղվի իրենց ծրագրերից: Դեմքի նկարը, գլուխը կլինի նապաստակի վրա, իսկ այդ նապաստակին մենք գործողություն ենք անելու, որը հասարակությունը կտեսնի:

– Կոնկրետ քաղաքական գործիչ կա՞, որի մուլտիկը պատրաստ է:

* Այո, կար այդպիսին, սակայն երբ մենք խոսեցինք իր հետ, երկուսի հետ, երկուսն էլ ասացին, որ չեն հասկացել: Մեկն ասում էր, որ այդպես չի ասել, լրագրողն է իրեն սխալ մեկնաբանել: Մենք արդեն տեսանք, որ սխալմունք է եղել, դիտավորություն չկա: Եթե հակառակը լինի, ապա մենք կասենք, որ դու սխալվել ես ծրագրերից, մեր «Ծառուկյան» դաշինքի ծրագրերից, այդ ժամանակ գործի կդնենք մյուս մեթոդը:

– Ովքե՞ր են եղել այդ պատգամավորները:

– Վերջերս դուք մամուլում տեսնում եք, թե ովքեր են հարցազրույցներ տալիս, և «Ծառուկյան» դաշինքում դա ճիշտ չեն ընդունում, սխալ են ընդունում: Եկեք անուններ չտամ, քանի որ մարդիկ հետ են կանգնել իրենց տված հարցազրույցներից, դրա համար կոռեկտ չի լինի:

– Եթե «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը թերանա, կհայտնվի՞ այդ մուլտֆիլմում:

Պարոն Ծառուկյանը թերացում չունի և չի կարող ունենալ: Ես միանգամից կարող եմ պատասխանել, քանի որ բոլոր ծրագրերի հիմնական կրողը և ծրագրերի վրա աշխատած մարդը, և այն ծրագրերը, որոնք կյանքի չեն կոչվում, ամենաշատը վատ է զգում հենց Ծառուկյանը: Մեր հանդիպումների ժամանակ երևում է, թե ինչպիսի ցանկություն ունի ինքն այդ ծրագրերն իրականացնելու հարցում: Այսօրվա վիճակով ինքը շատ ծանր է տանում այդ ամենը:

– Ձեր այս նախաձեռնության հետ կապված Գագիկ Ծառուկյանը կարծիք հայտնե՞լ է:

– Չէ, մենք այդ մասին չենք խոսել, այդ մուլտծրագրերի մասին չենք խոսել: Ինքը քաղաքականապես զարգացած անձնավորություն է, և նման երևույթները, տարբեր մեթոդներով հասարակության ուշադրությունը հրավիրելը, կարծում եմ յուրաքանչյուր մարդու իրավունքն է: Մենք, պարզապես, հասարակության ուշադրությունն ենք հրավիրելու այդ մարդկանց վրա, որպեսզի վերահսկողությունը մեծ լինի:

– Մուլտերը ինչպե՞ս են ցուցադրվելու:

-Ես կարծում եմ՝ յութուբում կլինի: Հասարակությանը մենք մասնակից ենք դարձնելու քաղաքական գործընթացներին: Մենք ոչ թե բառերով ենք ասում, այլ ուրիշ բան ենք անում:

– Ոնց հասկանում ենք, հիմնականում կենդանական կերպարներով են լինելու մուլտերը:

– Այո, հիմնականում նապաստակն է, մենք այդ նապաստակին գցում ենք զուգարանակոնքի մեջ և ջուրը քաշելու ենք: Ուղարկում ենք քաղաքական կոյուղի: Ձեռքով բռնելու ենք, ջուրը լցնենք ու քաշի տանի, որ հասարակությունն իմանա, թե այդ մարդը որտեղ է գտնվում, այն մարդը, որը շեղվել է իր ծրագրերից, խոստումներից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում