«Հրապարակ». Սուրիկ Խաչատրյանը վերցրել է գեներալ Սեյրանի գործարանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մեր տեղեկություններով, բավականին լուրջ բիզնես պլաններ ունի, վերջերս խոշոր ներդրում է կատարել Արմավիրի մարզի «Վաղարշապատ» գինու գործարանում։
Այս գործարանը պատկանում է գեներալ Սեյրան Սարոյանին, սակայն տևական ժամանակ գրեթե պարապուրդի էր մատնված, հիմա էլ աշխատում է փոքր ծավալներով։ Գործարանը Խաչատրյան ընտանիքն այժմ իր ձեռքն է վերցրել և մտադիր է մեծամասշտաբ արտադրություն կազմակերպել։
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի ու Սարոյանի միջև քավորսանիկական կապ կա։ Ի դեպ, գեներալի 50-ամյակին հյուրերի համար գործարանից բավական մեծ քանակով հատուկ մշակված խմիչք է բերվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում