«Նաիրիտի» հրդեհն աուդիտի անցկացման համար խոչընդոտ չի կարող լինել. նաիրիտցիներ (ֆոտո, վիդեո)
«Եթե «Նաիրիտն» աշխատելիս լիներ, հրդեհ տեղի չէր ունենա»: Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասացին «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները, ովքեր հավաքվել էին կառավարության դիմաց՝ գործարանը վերագործարկելու պահանջով:

Մեզ հետ զրույցում նաիրիտցները նկատեցին, որ հրդեհն ամենևին էլ աուդիտի անցկացման հետ կապ չունի: Այն վնասներ չի պատճառել, և աուդիտ կարող են անցկացնել ամեն պահի:

«Մենք գիտենք, որ այս պահին էլ ներդրողներ կան, նրանք սպասում են թույլտվության, որպեսզի աուդիտ անցկացնեն: Հրդեհը ոչ մի վնաս չի հասցրել և աուդիտի անցկացմանն ամենևին չի կարող խոչընդոտել»,- ասաց «Նաիրիտի» համակարգող խմբի անդամներից մեկը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում: «Նաիրիտ» գործարանի տարածքում այրվել է էթինոլ լաք նյութը:
Մանրամասները՝ մեր տեսանյութում.