Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«Ժամանակ». Ծառուկյանը կորցնում է իր խմբակցության վերահսկողությունը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Իսկապես յուրօրինակ խմբակցություն է հավաքել Գագիկ Ծառուկյանը՝ այն իր ազգանվամբ անվանելով: Բավական է այդ խմբակցության անդամներից որևէ մեկը հարցազրույց տա և որոշի ինչ-որ հարցի վերաբերյալ կարծիք արտահայտել, ամբողջ հայությունն ապահովված է ծիծաղի ու հրճվանքի հերթական չափաբաժնով: Եթե այսպես շարունակվի, քաղաքական հումորով օրվա հաց վաստակողները կարող են առանց աշխատանքի մնալ, քանի որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների արտահայտած մտքերի հետ համեմատության մեջ, նրանց հումորները անչափ տափակ ու անիմաստ են թվում:

Այսպես, օրինակ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Լուիզա Սարգսյանը հայտարարում է, որ Հայաստանն առաջին հերթին պետք է լինի պետականամետ, կամ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ ասում է, որ հարաբերությունները պետք է լինեն և բարեկամական, և՛ մշակութային: Բայց Լուիզա Սարգսյանի ասածներին կարելի է ինչ-որ իմաստով ըմբռնումով մոտենալ՝ համարելով, որ նա նոր է մտել քաղաքականության մեջ և կարող է բանավոր խոսքի ընթացքում լեզվական վրիպումներ ունենալ, կանցնի մի ժամանակ, եւ նա այնպես կսվաղի հարցերի պատասխանները, որ դրանց մեջ ո՛չ միտք կլինի, ո՛չ իմաստ, և ոչ էլ կհասկանաս, թե նա ինչ է ուզում ասել:

Ավելի հետաքրքիր է, թե ինչ են ասում «Ծառուկյան» խմբակցության ավելի փորձված պատգամավորները: Այն էլ՝ ավելի նուրբ ներքաղաքական խնդիրների մասին: Այդ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը արդեն հասցրել է ֆիքսվել որպես նախագահ Սերժ Սարգսյանի թունդ կողմնակից, որը միայն գործող նախագահին է տեսնում վարչապետի պաշտոնում: Վարդան Բոստանջյանը Սերժ Սարգսյանի վաղեմի երկրպարգուն է, բայց եթե 2012թ. Սերժ Սարգսյանի օգտին արտահայտվելը նրան պատգամավորական մանդատ արժեցավ, հիմա նրան որևէ մեկը այլևս չի պատրաստվում հերքել կամ առավել ևս հանդիմանել Սերժ Սարգսյանի գովքն անելու համար:

Նրա օրինակից վարակված՝ գրեթե նույնանման հայտարարություն է արել նաև Նապոլեոն Ազիզյանը: «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի իր դրքորոշումը, եթե նախագահ Սերժ Սարգսյանը որոշի ստանձնել վարչապետի պաշտոնը, Ազիզյանն ասել է. «Ես մի բան գիտեմ, որ այս երկրում Սերժ Սարգսյանից բացի, ոչ մեկն այդքան լավ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում մեր երկրում՝ ե՛ւ ռազմաարդյունաբերության ոլորտում, ե՛ւ տնտեսության ոլորտում, չկա մեկը, որ կարողանա իր պես իմանալ: Երկրորդ՝ ոչ մեկն իր չափ չի կարող ուզել, որ էս երկրի վիճակը լավ լինի, կան բաներ, որոնք մենք չգիտենք, գիտի ինքը և նեղ շրջանակ։ Բնականաբար, ինքը բոլորից շատ է ուզում, որ մեզ մոտ տնտեսական, քաղաքական վիճակը լավանա: Այսպիսի աշխարհագրական դիրք ունեցող երկիրը, որը ԵՏՄ անդամ է, բայց Արևմուտքի հետ կարողանում է այնպիսի հարաբերություններ պահպանել, որ շուտով կստորագրենք նաև ասոցացման պայմանագիրը, դա նշանակում է, որ շատ կոմպլեմենտար քաղաքականություն է վարվում, ինձ շատ դուր է գալիս»:

Սա այն դեպքում, երբ նույնիսկ ՀՀԿ-ականները բացահայտ չեն հայտարարում, որ վարչապետի իրենց թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Նրանք ասում են, որ այդ հարցը կորոշվի ապրիլին: Երևի վստահ են, որ մինչև ապրիլ մյուս բոլոր քաղաքական կուսակցություններն ու գործիչները հասցրած կլինեն արտահայտվել Սերժ Սարգսյանի թեկնածության օգտին, և իրենց կմնա համաձայնվել նրանց հետ:

Նապոլեոն Ազիզյանը չի սահմանափակվել միայն Սերժ Սարգսյանին գովերգելով, այլ առիթն օգտագործելով՝ իր դրական վերաբերմունքն է արտահայտել գործող վարչապետի նկատմամբ, նրա մասին էլ ասելով. «Իր աշխատանքի համար դեռ ժամանակ է պետք, բայց ես կարող եմ ասել, որ ինքը տարբերվում է բոլորից՝ ե՛ւ մտածելու առումով, ե՛ւ ամեն առումներով նա բոլորից տարբերվում է և որպես մարդ էլ, կարող եմ ասել, որ եղածներից ամենալավն է»։ Սա էլ համենայնդեպս, մեկ էլ տեսար Սերժ Սարգսյանը չդարձավ վարչապետ, ու այդ պաշտոնում շարունակեց մնալ Կարեն Կարապետյանը:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ հայտարարում է, որ իրենք քննարկել են ապագա վարչապետի թեկնածության հարցը, բայց առայժմ չեն հրապարակայնացնի իրենց որոշումը: Ակնարկվում է դարձյալ Սերժ Սարգսյանը, որովհետև խմբակցությունում իշխանության հետ կոալիցիա կազմելու նախատրամադրվածություն կա: Դաշինքի պատգամավորները հասկանում են, որ իրենց վարքագիծը հակասում է կուսակցության պաշտոնական դիրքորոշմանը, որի իմաստը կայանում է նրանում, որ «Ծառուկյան» դաշինքը չի խառնվում վարչապետի ընտրությանը, և դա քաղաքական մեծամասնության գործն է: Բայց ինչու են դաշինքի անդամներն այդքան ինքնամոռաց հակասում իրենց պաշտոնական գծին: Նրանցից յուրաքանչյուրը համարում է, որ ինքը պետք է հետ չմնա մյուսներից, և իր անձնական անմնացորդ սերն ու համակրանքն արտահայտի Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի նկատմամբ: Եվ չի բացառվում, որ դա գնահատվի ու փոխհատուցվի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում