Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Տնտեսություն

Կառավարությունը մտադիր չէ «Նաիրիտը» վերագործարկել

Երբ օգոստոսի 28-ին «Նաիրիտում» հրդեհ բռնկվեց, առաջին արձագանքն այն էր, որ հրդեհը միտումնավոր է, սակայն ո′չ դրան նպաստող փաստեր կային, ո′չ էլ հակառակը համոզող: Քիմիական արդյունաբերությունը և այս ոլորտի նրբությունները մասնագիտական են, սակայն կասկածները մնացին` «Նաիրիտը» հրդեհել են, որ տարիների կողոպուտի գոնե մի մասը ծածկեն:

Դա այդպե՞ս է, թե՞ ոչ. այս պահին պատասխան չկա, կան հարցականներ:

Իսկ ինչո՞ւ պետք է «Նաիրիտի» տարածքում նման խոշոր հրդեհ բռնկվեր և այս պահին:

Նախ «Նաիրիտում» աուդիտ էր անցկացվելու` հաշվարկելու, ստուգելու էին՝ ինչ կա-չկա, և ի վերջո, ի՞նչ է մնացել «Նաիրիտում», քանի որ նաև կա «Նաիրիտի» վերաշահագործման հարցը:

Նշենք, որ «Նաիրիտի» վերաշահագործման համար շուրջ 100 մլն դոլարի ներդրման առաջարկությունների փաթեթ է ներկայացրել Սլովակիայում բնակվող գործարար Աշոտ Գրիգորյանը, ով EU-ASIA Business Finance Center-ի տնօրենն է և ծրագիր ունի ներդրումներ իրականացնել «Նաիրիտում» և շահագործել: Սակայն նա հրաժարվել է պատասխանատուն լինել այն 100 մլն դոլարի պարտքի համար, որն անհասկանալի կերպով կուտակվել է «Նաիրիտում»:

Իհարկե, բոլորն էլ տեղյակ են, որ գործարանից միլիոնների հասնող կողոպուտ է տեղի ունեցել, սակայն փաստը մնում է փաստ, որ խոշոր կողոպուտների համար ոչ ոք պատասխան չի տալիս:

Կարելի էր ենթադրել, որ կառավարությունը, որը համառորեն ներդրողներ է փնտրում կամ ձևացնում է, որ ներդրողներ է փնտրում, պետք է ուրախ լիներ, որ 100 մլն դոլարի ներդրման առաջարկ կա, սակայն կառավարության կողմից հետևողականորեն արվում է ամեն ինչ, որպեսզի Աշոտ Գրիգորյանի կողմից ներկայացված ներդրումային փաթեթը անվստահության արժանանա:

Մի անգամ դա «Հոլդինգի կապիտալը չի համոզում», մյուս անգամ` «ինչպե՞ս եք իրացնելու արտադրանքը», մյուս անգամ մեկ այլ պատճառաբանություն է, սակայն ակնհայտ է, որ կառավարությունը պարզապես չի ցանկանում առանց 100 մլն դոլարի պարտքի «Նաիրիտը» հանձնել վերաշահագործման. ոչ թե մտածում են աշխուժացնել երկրի տնտեսությունը և հազարավոր նաիրիտցիներին կրկին աշխատատեղեր վերադարձնեն, այլ անհանգստանում են սեփական կաշին փրկելու մասին:

Ի դեպ, կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանը հարցազրույց էր տվել «Նաիրիտի» ներդրումների վերաբերյալ և հայտնագործել, որ «Հոլդինգի ներկայացրած տվյալները հավատ չեն ներշնչում»: Հետաքրքիր է՝ իսկ կառավարության գործելաոճը հավատ ներշնչո՞ւմ է:

Հետաքրքիր է՝ կառավարությունը չի՞ անհանգստանում, որ «Նաիրիտից» շուրջ 100 մլն դոլար են գողացել, «Նաիրիտի» սարքավորումների հիմնական մասը տեղափոխվել է Չինաստան, գործարանը մատնվել է պարապուրդի, մարդիկ մնացել են առանց աշխատանքի, այլ որոշել է հաշվել ներդրողի փողերը, իսկ «Նաիրիտի՞» փողերը:

Նշենք, որ օգոստոսի առաջին օրերին ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ընդունել էր ներդրողների խմբին, որոնց թվում եղել են գործարարներ Անգլիայից, Բուլղարիայից և Սլովակիայից: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ հանդիպեն ևս մեկ անգամ՝ ներդրումների շուրջ քննարկումները և առաջարկությունները ի մի բերելու համար: Ներդրողները 6 ամիս ժամանակ են խնդրել` «Նաիրիտում» աուդիտ անելու և ներդրվող ֆինանսների ծավալը որոշելու համար, պայմանավորվել են ևս մեկ անգամ հանդիպել, սակայն հաջորդ հանդիպմանն անգամ Վաչե Գաբրիելյանը չի ընդունել ներդրողներին:

Ակնհայտ է, որ «Նաիրիտը» պարզապես չեն ցանկանում վերագործարկել: Ու դրանից հետո անմիջապես՝ հրդեհ «Նաիրիտում». պատահականությո՞ւն էր…

Կառավարության այս գործելաոճը հիշեցնում է Հայաստանի զբոսաշրջային տեսլականը՝ եկեք, մենք հրաշալի մշակութային օջախներ ունենք, եկեղեցիներ և այլն, սակայն զբոսաշրջիկները գալով Հայաստան՝ նախ առնչվում են մշակութային օջախների շուրջ խնամքով ցուցադրված աղբին, որից հետո աչքներին որևէ մշակութային չի երևում: Այդպես էլ ներդրումներն են՝ եկեք, ներդրումների համար հիանալի դաշտ ունենք, սակայն ներդրողներն առաջին առնչվում են ներդրումները խոչընդոտող աղբին, և սա արդեն սովորություն է դարձել:

NEWSPRESS.am