Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Տնտեսություն

Տիգրան Սարգսյանի ««Նաիրիտի» տապալում» օպերացիան մոտենում է ավարտին. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է.

«Երեկ «Նաիրիտ» ՓԲԸ տարածք է մուտք գործել 8-10 բեռնատար մեքենա։ Այս մասին մեզ հայտնեցին նաիրիտցիների համակարգող խորհրդից։ Սա նշանակում է, որ սկսվել է գործարանի թալանը։ «Այս մեքենաներով թանկարժեք սարքավորումներ են դուրս տանելու»,- համոզված են նաիրիտցիները։ Ըստ մասնագետների, գործարանում այս պահին մոտ 20 մլն․ դոլարի ջարդոն կա։ Արդյո՞ք այս 20-30 մլն․ դոլարը, որը կգոյանա սարքավորումները որպես մետաղի ջարդոն վաճառելու արդյունքում, ավելի կարևոր է, քան արդիական քիմիական գործարան ունենալը, որը կարող է քարշակ դառնալ տապալված արդյունաբերության համար։

Կեղծ ժպիտներ՝ եվրոպացի գործարարների համար

Առուծախի կողմնակից գործող վարչապետին գուցեև չմեղադրեինք, եթե նրա կողմից չնչին ցանկություն երևար գործարանը փրկելու։ Բայց փաստերը հակառակն են վկայում։ Վերջին մեկ տարում ներդրողների առաջարկությունները մերժվում էին անհեթեթ պատճառաբանություններով, մինչդեռ Կարեն Կարապետյանը հայտարարում էր, որ պատրաստ է քննարկել ներդրումների ներգրավմանը վերաբերող առաջարկները։ Իսկ 2016 թվականի հոկտեմբերի 6-ին նա «էստի համեցեք» ժպիտը դեմքին ընդունեց «EU-Asia Business Finance Center Holding» եվրոպական կազմակերպության նախագահ Աշոտ Գրիգորյանին և նրա եվրոպացի գործընկերներին, որոնց թվում էր Սլովակիայի ֆինանսների նախարարի առաջին տեղակալը։ Հյուրերը հայտարարեցին 100 մլն․ դոլարի ներդրում կատարելու մասին։ Վարչապետը նրանց խոստումներ տվեց, իսկ հանրությանը հանգստացնելու համար ներդրումային ծրագրերի մրցույթ հայտարարվեց՝ «Նաիրիտ» ՓԲԸ-ի խորհրդի առաջարկությամբ։ Միաժամանակ վարչապետի բիզնես գործընկեր Սամվել Կարապետյանը մտավ դատարան՝ գործարանի ծախսած հոսանքի դիմաց չվճարված 1,2 մլն․ դոլարի համար։ Ընդ որում՝ ՀԷՑ-ն իր գումարը չէր ուզում, այլ պահանջում էր սնանկ ճանաչել գործարանը։ Այդ ժամանակ մրցույթն ընթացքի մեջ էր։ Էներգետիկայի նախարարությունից հայտնում են, որ հանձնաժողովը, որի կազմում, ի դեպ, նախարարության ներկայացուցիչ չկար, արդեն ստացել էր հայտերը։ Դատը նշանակվեց 2017 թվականի հունվարի 21-ին, բայց նշանակված ժամկետից 2 ամիս շուտ անցկացվեց` նոյեմբերի 28-ին, որպիսին գրեթե չի պատահում մեր դատական պրակտիկայում։ Մրցույթը մնաց օդում կախված։ Հայտերի փաթեթներն ուղարկեցին կառավարություն, այնտեղից էլ՝ սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանի դարակը՝ քնելու։

Վաչե Գաբրիելյանը սառը ջուր է լցրել եվրոպացիների գլխին

«EU-Asia Business Holding»-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը, սակայն, շարունակեց կառավարությանը համագործակցության հրավիրելու ջանքերը։ Օգոստոսին հոլդինգի պատվիրակությունը կրկին այցելել է կառավարություն՝ վերահաստատելու «Նաիրիտում» ներդրումներ կատարելու պատրաստակամությունը։ Ծրագրված էր, որ այդ օրը մտադրությունների հռչակագրի նման մի փաստաթուղթ պետք է ստորագրվի և որոշակիություն մտցվի հետագա համագործակցության ծրագրերում։ Ներդրողներին ընդունել է ոչ թե վարչապետը, այլ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Վերաբերմունքն ավելի քան սառն է եղել։ «Հանդիպման արդյունքում որոշվեց համաձայնել հոլդինգի առաջարկի հետ՝ «Նաիրիտում» հոլդինգի ֆինանսավորմամբ կատարել աուդիտ՝ գործարանի ներկա վիճակին ծանոթանալու և ներդրումային չափը որոշելու համար: Անցան շաբաթներ, ոչ միայն այդ պայմանավորվածությունը կառավարությունը չհարգեց, այլև «Նաիրիտում» կատարված պայթյունի և բռնկված հրդեհի արդյունքում ստեղծված իրավիճակում հայտարարեց, որ հոլդինգի առաջարկը մերժում է»,- գրված է «EU-Asia Business Finance Center Holding»-ի սեպտեմբերի 5-ին տարածած հաղորդագրության մեջ։ Կառավարությունը ծիծաղելի պատճառաբանություն է գտել հոլդինգին մերժելու համար՝ նախ, որ հոլդինգի հասցեն բլանկի վրա ճիշտ չի նշված, և երկրորդը․ «Իրատեսական չէ 4 հազար 596 եվրո սեփական կապիտալ ունեցող ընկերության հետ մի քանի տասնյակ հազար ԱՄՆ դոլար պահանջող ներդրումային ծրագրի քննարկումը»։ Կառավարության այս պատճառաբանությունը միամիտ զանգվածի համար է։ «EU-ASIA Business Finance Center» հոլդինգն ինքնին մեծ կապիտալի կարիք չունի, այն տարբեր եվրոպական երկրների խոշոր ընկերություններին միավորող աշխատակազմ ունի, որն ընդհանուր շահերին առնչվող աշխատանքն է համակարգում։ Իսկ հոլդինգի անդամները հարուստ ընկերություններ են, որոնք տարեկան հարյուրավոր միլիոնների հասնող ֆինանսական հաշվեկշիռ ունեն, և սա չէր կարող հայտնի չլինել մեր բիզնեսմեն վարչապետին։ Կոնկրետ «Նաիրիտում» ներդրումներ կատարելու առաջարկով հոլդինգի 5 խոշոր անդամներ են հանդես եկել՝ «Քիմռեմ ստրոյ», «Ռոսգազինժեներինգ», «Chempro» ընկերությունները, վերջինը՝ Սլովակիայից, «Սանիր» ՍՊԸ-ն և անգլիական «Infra Partners Management» ընկերությունը։ Սրանցից առաջին երկուսի տարեկան շրջանառությունը մոտ 700 մլն․ ԱՄՆ դոլար է, մինչդեռ «Նաիրիտի» համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար ընդամենը 200 մլն․ դոլարի շրջանառությունն էլ բավարար էր»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում