Լևոն Հայրապետյանը բաց կթողնի 2 շաբաթ
Երևանի «Փյունիկի» պաշտպան Լեւոն Հայրապետյանը Հայաստան-Դանիա (1:4) ԱԱ-2018-ի ընտրական խաղի ժամանակ ստացել էր ձկնամկանի վնասվածք։ Ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի մոտ 10 օր։ 2 շաբաթից Հայրապետյանը կվերադառնա խաղադաշտ, հայտնում է ակումբի կայքը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Ալիկ Առաքելյանն էլ ունի մենիսկի խնդիրներ։ Առաքելյանը «Փյունիկի» կազմում կսկսի մարզվել 2 շաբաթից։