Արցախի դիրքերում տոնել են Մատաղիսի զորամասի 22-ամյակը (լուսանկարներ, տեսանյութ)
Մատաղիսի զորամասի 22-ամյակի կապակցությամբ Արցախի դիրքերում են եղել «Այ-Բի-Սի» ռազմահայրենասիրական ՀԿ անդամները: Վերջիններս առաջին անգամ չէ, որ կանգնում են հայ զինվորների կողքին ու սատար լինում նրանց: Տոնական այս օրվա առիթով էլ կազամակերպության անդամները նվերներ ու պատվոգրեր էին բերել ԼՂՀ ՊԲ զինվորներին:
Զորամասում կազմակերպվեց նաև միջոցառում, որի ժամանակ զորամասի հրամանատար Արմեն Գյուզալյանի և սպայական ողջ անձնակազմի կողմից ՀԿ-ի անդամները ևս ստացան պատվոգրեր՝ իրենց ռազմահայրենասիրական գործունեության ու զինվորներին սատարելու համար:
Տոնական այդ օրը ներկաներին մատուցվել է նաև մատաղ, որը կազմակերպվել է մատուռի օծման առիթով:










Տեսանյութեր՝