Բյուրականի մերձակայքի հրդեհաշիջմանը ներգրավվել է ուղղաթիռ (տեսանյութ)
Ժամը 16:30-ի դրությամբ Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի վայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Դեպքի վայրում աշխատում է 18 մարտական հաշվարկ (Երևան քաղաքի և Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզային փրկարարական ջոկատներից), 8 օժանդակ մեքենա (օպերատիվ խմբերի կառավարման կետեր), 160 փրկարար ծառայող, անտառտնտեսության 35 աշխատակից և մերձակա բնակավայրերից մոտ 100 բնակիչ: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
Ժամը 18:41-ին և 19:42-ին ՀՀ ՊՆ ավիացիայի ուղղաթիռն իրականացրել է հրդեհաշիջման աշխատանքներ: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 165 փրկարար ծառայող:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել: