Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Հասարակություն

Կառավարությունում քննարկվել են խոշոր հրդեհների հետևանքների վերացմանն ուղղված քայլերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, Վայոց ձորի մարզի Արտավան համայնքին հարակից տարածքում և Երևանի «Նաիրիտ» գործարանում բռնկված խոշոր հրդեհների հետևանքների վերացման, հնարավոր հրդեհների կանխարգելմանը միտված միջոցառումների իրականացման, տարածքների պատշաճ վերահսկողության ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր:

Կ. Կարապետյանը կարևորել է նման աղետների կանխարգելման ուղղությամբ գերատեսչությունների համակարգված գործունեությունն ու հստակ քաղաքականության իրականացումը և նշել, որ անհրաժեշտ է մշակել անտառների, հրդեհավտանգ տարածքների պատշաճ վերահսկողության համապատասխան մեխանիզմներ: Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների մասնագետների ներգրավմամբ ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի առկա իրավիճակն ու կներկայացնի խնդրի լուծման անհրաժեշտ առաջարկություններ: Կառավարության ղեկավարի խոսքով, իրավիճակը վերահսկողության տակ պահելու և հնարավոր մարտահրավերներին պատշաճ արձագանքելու նպատակով յուրաքանչյուր գերատեսչություն պետք է առավելագույնս պատրաստ լինի՝ հստակ իմանալով իր անելիքները:

ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը զեկուցել է, որ քննարկվել են հրդեհների առաջացման հնարավոր պատճառները, և մարդկային ու կլիմակայական գործոնները բացառելու նպատակով կարևորվել է կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքների պահպանությունն ուժեղացնելու նպատակով ԱԻ նախարարն առաջնահերթ է համարել մուտքի և ելքի ճանապարհների ու արահետների կահավորումը տեսախցիկներով՝ հրդեհի առաջացման մոնիթորինգը կազմակերպելու նպատակով: Նախարարի խոսքով, արգելոցում հրդեհի առաջացման համար նպաստավոր պայմաններ է ստեղծել շոգ կլիման, ինչի հետևանքով խոտածածկ տարածքն իսպառ խոնազարկվել է: Նման պայմաններում հողի խոնավությունն ապահովելու նպատակով Դ. Տոնոյանն առաջարկել է շահագրգիռ գերատեսչությունների համապատասխան մասնագետների ներգրավմամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը բնական պայմանների առանձնահատկություններից ելնելով կուսումնասիրի արգելոցների տարածքում հիդրոհամակարգերի ստեղծման հնարավորությունները, կմշակի համապատասխան միջոցառումներ՝ անտառների և պահպանվող հատուկ տարածքների հրդեհային անվտանգությունը բարձրացնելու նպատակով:

ԱԻ նախարարը զեկուցել է նաև, որ ուսումնասիրվել են «Նաիրիտ» գործարանում վթարի առաջացման հնարավոր պատճառները, վեր են հանվել առկա խնդիրները: Դ. Տոնոյանն ընդգծել է գործարանում ռեզերվների հովացման համակարգի բացակայությունը և կարևորել գործարանի տարածքում նախկինից մնացած թունաքիմիկատների հավաքումն ու պահեստավորումը, հանրապետությունում առկա հնարավորությունների օգտագործմամբ դրանց ոչնչացումը: Խնդիրը բազմակողմանի և ամբողջական լուծելու համար ԱԻ նախարարը հանդիպումներ է ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ համալիր ուսումնասիրություններ կատարելու և դրանցում միջազգային փորձագետներ ներգրավելու նպատակով: Նախարարն առաջարկել է ուսումնասիրությունների և դրանց արդյունքների հիման վրա շահագրգիռ գերատեսչությունների՝ Էներգետիկայի և բնական պաշարների, Բնապահպանության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, «Նաիրիտ» գործարանի մասնագետների ներգրավմամբ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով:

Վարչապետ Կ. Կարապետյանն ընդհանուր առմամբ հավանություն է տվել ներկայացված առաջարկություններին և համապատասխան գերատեսչություններին տվել կոնկրետ հանձնարարականներ, այդ թվում՝ հանրապետությունում հրդեհների բռնկման ռիսկերը նվազագույնի հասցնելու, անտառների կառավարման քաղաքականությունը հստակեցնելու վերաբերյալ: