Արմեն Աշոտյանը կալանավորվեց
Ինչո՞ւ պետք է Զելենսկին ՀՀ չգար. Փաշինյանը հակադարձում է Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են «ՀՀ գյուղմթերքը կարտահանվի ԵՄ առանց մաքսատուրքերի». Փաշինյան Հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում․ հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը 29-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՄՆ–ն հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուների գործերովՀակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ ՊուտինԻնչպիսին կլինեն ՀՀ–ՌԴ հարաբերությունները, եթե վերընտրվի ՓաշինյանըՀայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է «Armat-Media»-ի գործունեության դադարեցումըԳագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվեցՄԻՊ-ը հոգացել է, որ հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի զբոսանքի իրավունքն իրացվիԱՄՆ նոր պատժամիջոցները. հարվածի տակ են հայտնվել Իրանի միջնորդները Թուրքիայում, ԱՄԷ-ում և ՉինաստանումՊուտինն արտահայտվել է Զելենսկու հետ հնարավոր հանդիպման մասինԹույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից«Հատիսի բարձունքում խորհրդանշական 50․000-րդ կամավորի հավաստագիրը հանձնվեց ԱրամոյինԻրանում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել«Եթե դու չես գնում ընտրության, քո փոխարեն որոշում են ուրիշները». Ասպրամ ԿրպեյանԲՀԿ ակտիվիստների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել էՎեհափառ Հայրապետի հանդիպումները՝ Վատիկանի այցից հետոՎթարից երկու օր անց վարորդի կյանքը հնարավոր չի եղել փրկելԻրանի շուրջ պատերազմի հետևանքները կարող են հանգեցնել սննդի սուր պակասի 45 միլիոն մարդու համար. ՄԱԿՋավախքում ամոթ ենք զգում Փաշինյանին տեսնելով, պետք է մերժե՛լ թուրքական ստրկության ուղին. ՌստակյանԻրանը ցանկանում է Օմանի հետ համատեղ կառավարել Հորմուզի նեղուցըԱՊՀ երկրները մտադիր են միասնական մեխանիզմ մշակել տարածաշրջանում կապի ցանցերում խարդախությանը հակազդելու համարԱրցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել Հայաստանի անվտանգությունն ու արժանապատիվ ապագան ապահովող ուժերիՀայկ Մամիջանյանը ԱՊՀ ՄԽՎ դիտորդներին ներկայացրել է իր մտահոգությունները նախընտրական իրավիճակի մասինԿԸՀ-ն ընդունել է Արամ Սարգսյանի դիմումը՝ ընդդեմ «Ուժեղ Հայաստանի»Կոլումբիայում նավի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել. կան մեծ թվով վիրավորներԸնտրությունների միջոցով իշխանափոխություն, թե ոչ թավշյա հեղափոխություն․ քաղաքագետԱրևմտյան դերակատարները, բնականաբար, չեն նկատի իրենց փայփայած ռեժիմի բռնությունները․ ԱբրահամյանՉափազանց հանգիստ եմ այս նոր մտացածին մեղադրանքների մասով․ Վիգեն ՍարգսյանՆրան պետք է հետևեն Հայաստանի հավաքականում․ ռուս հայտնի մարզիչը՝ Սպերցյանի տրանսֆերի մասինՄերժելով նիկոլիզմը՝ մենք կարող ենք վերականգնել հայրենիք ունենալու իրավունքը. Մետաքսե ՀակոբյանՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել․ «Ազատություն»Արտակարգ դեպք է տեղի ունեցել Անկարայի օդանավակայանումՀունիսի 7-ը Հայաստանում քաղաքակիրթ եղանակով իշխանափոխության վերջին հնարավորությունն է. Խաչիկ Գալստյան
Ադրբեջանը «քարտեզագրել է» ՀՀ ընտրատեղամասերը. Գեղամյանի ահազանգը
Ալիկ Ալեքսանյանին առնչվող գործով ՔԿ-ն ձախողվել է դատարանում․ 37 անձի կալանքի միջնորդությունները մեծամասամբ մերժվել են
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Արամ Սարգսյանը դիմում է տանում ԿԸՀ. «Ուժեղ Հայաստան»–ը կզրկվի՞ գրանցումից. ուղիղՌումինիայի նավահանգստում ռազմածովային անօդաչու թռչող սարք է պայթել«Լրագրողների անձնական հեռախոսներն ի՞նչ կապ կարող են ունենալ քրվարույթի հետ». փաստաբանՔննչական գործողությունների արդյունքում՝ 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ (տեսանյութ)Ազովի ծովում նավերի վրա անօդաչուների հարվածի հետևանքով զոհվել են ադրբեջանցիներՆոր մանրամասներ՝ Արման Սահակյանի գործից. Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է տարածել (տեսանյութ)«Երևանի գինու օրերին» փողոցներ փակ կլինենԱրմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քաղաքականություն

Պուտինի «հումանիստական» հայտարարություններն ու զենքի մատակարարումն Ադրբեջանին

Չինաստանում ԲՐԻԿՍ-ի վեհաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Ուկրաինային զենք մատակարարելու՝ ԱՄՆ որոշմանը:

Պուտինը մասնավորապես ասել է.

«Դա Միացյալ Նահանգների սուվերեն որոշումն է… Մենք չենք կարող ազդել այդ գործընթացի վրա, սակայն կան ընդհանուր միջազգային կանոններ ու մոտեցումներ: Հակամարտության գոտի զենքի մատակարարումը չի նպաստում խաղաղությանը, այլ միայն խորացնում է իրավիճակը»:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Պուտինի հայտարարությունը, նկատում է, որ ռուսական կողմը, չունենալով համապատասխան փաստարկներ, թե ինչու է ինքը զենք մատակարարում նույն Ադրբեջանին, որն անընդհատ սպառնում է հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգությանը, փորձում է նման հայտարարություններով հանդես գալ:

«Պուտինը փորձում է իր հումանիստական և պաթետիկ հայտարարություններով ամոթանք տալ ԱՄՆ-ին: Իրականում նույն ԱՄՆ-ն անում է այն, ինչ Ռուսաստանը շատ վաղուց անում է Ադրբեջանի հետ: Այսինքն՝ միլիարդավոր դոլարների զենք է մատակարարում հարավկովկասյան մի երկրի, որը միևնույն ժամանակ հանդիսանում է Հայաստանի թշնամին»,- նշում է քաղաքագետը և հավելում, որ այս ամենը կատարվում է մեկ տարբերությամբ:

Նրա խոսքով՝ նույն ԱՄՆ-ն երբեք չի թաքցրել, որ կապեր ունի Կիևի իշխանության հետ, և նրանք չեն հովանավորում Ուկրաինայի թշնամիներին՝ ի դեմս Դոնբասի և Լուգանսկի անջատողականների: Մինչդեռ Ռուսաստանը, հայտարարելով, որ Հայաստանի ռազմավարական գործընկերն է հարավկովկասյան տարածաշրջանում, ավելին՝ Հայաստանի տարածքում տեղաբաշխված է ռուսական ռազմաբազա, զենքի ամենամեծ քանակը վաճառում է հենց Ադրբեջանին:

«Եթե այս պարագայում պատճառաբանում են, թե դա բիզնես է, ապա ԱՄՆ-ի պարագայում նման բան չկա: ԱՄՆ-ն հայտարարում է, որ դա քաղաքականություն է, և զենքի տրամադրումը կամ վաճառքն Ուկրաինային լիովին համապատասխանում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական դոկտրինային»,-ընդգծում է Գագիկ Համբարյանը:

Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանը «երկակի ստանդարտների քաղաքականություն» է վարում:

Միաժամանակ, քաղաքագետը նկատում է, որ Դոնբասում տեղի ունեցող գործողությունները պաշտոնական Մոսկվան փորձում է միջազգային հանրությանը ներկայացնել որպես տեղի բնակչության ապստամբություն, որը, Գագիկ Համբարյանի գնահատմամբ, նրա մոտ այնքան էլ լավ չի ստացվում:

«Իհարկե, ես հասկանում եմ, որ այդ տարածաշրջանը հիմնականում բնակեցված են ռուսալեզու բնակչությամբ, սակայն չպետք է մոռանալ, որ եթե Դոնբասի ու Լուգանսկի տարածաշրջանները չստանային համապատասխան ռազմական և ֆինանսական օգնություն Մոսկվայից, ապա հակամարտության մեջ շատ վաղուց պարտված կլինեին Կիևին»,-նկատում է քաղաքագետը:

Արմինե Մկրտումյան