Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Արխիվ

Անահիտ Բախշյանի բաց նամակը՝ վարչապետին

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակով դիմել է վարչապետին.

«Պարոն վարչապետ, երեկ՝ սեպտեմբերի 4-ին Արմավիրի մարզպետի մասին հրապարակվեց հերթական «Արմավիրի մարզպետի բեսպրեդելը շարունակվում է, հերթական անգամ տապալվել է տնօրենի ընտրության մրցույթը» հոդվածը, որը փաստում է, որ քանի դեռ այս խնդրի լուծման օրինական ելքը չեք գտնում, մարզպետին ոչ մի թթու խոսք չեք ուզում ասել, մարզպետն էլ շարունակում է արհամարհել Ձե՛ր կառավարության որոշումը ու Դուք, մեղմ ասած, չեք վիրավորվում Ձեր կառավարության որոշման նկատմամբ Արմավիրի մարզպետի արհամարհական վերաբերմունքից:

Քաղաքակիրթ աշխարհում, որտեղ օրենքն է իշխանության շարժիչ ուժը, այս երևույթն անպայման արժանիորեն կպատժվեր: Բայց քանի որ գործող իշխանությունը շատ հեռու է քաղաքակիրթ լինելուց, Օրենքն ու իր իսկ ընդունած իրավական փաստաթուղթը հարգելուց, արդյունքում ամենաշատը տուժում է այդ գյուղի դպրոցը, երեխաների կրթության սահմանադրական իրավունքը, որի պատասխանատվությունը 100%-ով կրում եք անձնապես Դուք: Իսկապես Ձեր կառավարության այս աշխատաոճի պատճառած վնասը մեր երկրի համար, հատկապես կրթության ոլորտի համար, վտանգավոր չափերի է հասնում: Հետևությունները՝ նույնպես, վերջապես որպես ՀՀ վարչապետ, գոնե Ձեր անձնական արժանապատվությունը պաշտպանեք, սանձեք ու կարգի հրավիրեք Արմավիրի մարզպետին:

Հիմա գանք ԿԳ նախարարին: Օգոստոսի 30-ին Երկիր Մեդիայի եթերում էր պարոն Լևոն Մկրտչյանն ու հարցազրույց վարողը այն սկսեց հենց այդ օրը նախարարին ուղղված իմ բաց նամակից, որտեղ ուղիղ հարց եմ բարձրացնում այն մասին, թե ե՞րբ է վերջապես կայանալու ամիսներ շարունակ Արմավիրի մարզի այս դպրոցում ընթացող տնօրենի մրցույթը՝ կառավարության կողմից ընդունված իրավական փաստաթղթի տառին համապատասխան: Պատասխանի սղագրությունը սա է. «Իր (այսինքն՝ իմ, Ա.Բ.) բաց նամակների շարքը անսկիզբ ու անվերջ է (ասաց ժպտալով, որին պատասխանեցի ժպտալով): Զբաղվել ենք, հրապարակելուց հետո մարզպետը ևս տեղյակ է (կարծես մարզպետը չի այս ամենի հեղինակը ու նոր տեղեկացավ), փոխնախարարը կկապվի վարչության պետի հետ, հասկանանք իրավիճակը, հարցն ավելի խորը ուսումնասիրության կարիք ունի, երկար պատմություն ունի, բայց ամեն դեպքում իմ վերահսկողության տակ է»:

Պարոն Մկրտչյանը խոստովանում է, որ երկար պատմություն ունի ու չի ասում, թե ո՞վ է երկարացրել այս պատմությունը: Այդ ուսումնասիրություն ասելով չգիտեմ, թե ինչ նկատի ունի նախարարը, բայց հուշեմ, որ ուսումնասիրել պետք չի, վաղուց պետք էր Կառավարության համապատասխան որոշման համաձայն տնօրենի հավակնորդների մրցույթին ներկայացրած գործերն ուղարկել փոխվարչապետի գրասենյակ ու այնտեղ, հուսամ կգտնվեին պաշտոնյաներ, ովքեր մանրամասն կստուգեին երկու հավակնորդների բոլոր փաստաթղթերի օրինականությունը՝ բարձրագույն կրթության փաստաթուղթն ու համապատասխանությունը, տնօրենի պաշտոնակատարի հավաստագրի օրինականությունն ու 7 տարվա իրական մանկավարժական ստաժի առկայությունը և մնացած փաստաթղթերն ու որոշում կկայացնեին կառավարութան վերոնշյալ որոշման համապատասխան՝ չենթարկվելով կոռուպցիայի կանոններին ու ընտրելով ավելի արժանավորին:

Պարոն նախարար, որպես ոլորտի կառավարման լիազոր մարմնի ղեկավար, վերջապես օրինական ձևով պաշտպանեք այդ գյուղի երեխաների կրթության շահերը, միայն երեխաների կրթության շահերից ելնելով լուծեք Արմավիրի Արտաշար գյուղի դպրոցի տնօրենի հարցը: Այսօր արդեն սեպտեմբերի 5-ն է և ավելի լավ կլինի, եթե ուսումնասիրեք, թե արդյո՞ք վստահելի ձեռքերում է դպրոցի կառավարումն այս գյուղում, ո՞վ է կազմակերպում ուսումնական գործընթացն այդ դպրոցում և ինչպե՞ս: