Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«ՀԺ». Կրակեմ Հրաչի զգուշացումից հետո Հովիկ Աբրահամյանի գործերը կտրուկ վատանում են

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Armtimes.com-ին հատնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանի գործերը սկսել են վատանալ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանի զգուշացումը Աբրահամյանին է փոխանցել պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանը, առավել հայտնի «Կրակեմ Հրաչ» անունով: Վերջինս Աբրահամյանին հասկացրել է, որ քաղաքական հավակնություններ այլևս չպետք է ունենա, համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ դրանց կարիքը Սարգսյանը չի ունենա: Դրանից առաջ էլ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցով էր զգուշացում փոխանցվել Աբրահամյանին (վերջիններս խնամիներ են), որը, կարծես թե, այնքան էլ արդյունավետ չէր եղել: Ահա այդ զգուշացումներից հետո էլ սկսվեց Աբրահամյանի բիզնեսի մասսայական վաճառքը:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից ամիսներ անց, մամուլում տարածվեցին տեղեկություններ, որ Աբրահամյանի մերձավորներն արտագաղթում են, վերջիններիս բիզնես գործունեությունը դադարեցվում է: Armtimes.com-ն ավելի վաղ գրել էր, որ Աբրահամյանները վաճառել են «Արտֆուդ» ընկերությունում իրենց 50 տոկոս բաժնեմասը, գազալցակայանները: Ավելի վաղ տեղեկություն հրապարակվեց, որ Սամվել Ալեքսանյանն էլ գնել է Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան, որը նույնպես պատկանում էր Աբրահամյաններին:

Այսօր այցելեցինք Արարատի մարզ: Արտաշատ քաղաք տանող ճանապարհին՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի աջ և ձախ հատվածներում տեղակայված գազալցակայանները, որոնց մի մասը մինչև վերջերս պատկանում էին Հովիկ Աբրահամյանի ընտանիքին, առանձնապես շատ հաճախորդներ չունեին: Գազալցակայաններից մեկի վրա էլ մեծ տառերով գրված էր «վաճառվում է» և տակը հեռախոսահամարը:

Արտաշատ քաղաքի հենց կենտրոնում՝ հրապարակի հարևանությամբ, վեր է խոյանում «Արտաշատ պլազա» առևտրի կենտրոնը: Իրարանցում տեղի չէր ունենում առևտրի կենտրոնի տարածքում՝ չնայած նրան, որ այն գտնվում է քաղաքի ամենաբանուկ հատվածում:

«Արտաշատ պլազա»-ն ժամանակին հիմնադրել էին Հովիկ Աբրահամյանի կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը և Արտաշատի ներկայիս փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, որը Հովիկ Աբրահամյանի մորական կողմից ազգականն է: Ընկերության հիմնադրումից հետո Աբրահամյաննի հարազատները դուրս են եկել ընկերության բաժնետերերի ցանկից, սակայն այն շարունակում է մնալ իրենց ընտանիքինը:

Արտաշատ քաղաքից ուղևորվեցինք Մխչյան՝ Հովիկ Աբրահամյանի ծննդավայր, որի ճանապարհին էլ տեղակայված է «Արտաշատ վինկոն» գինու-կոնյակի գործարանը: Գործարանի մոտ երկու մեքենա էր կայանված, որոնցից մեկը՝ պահակակետի մոտ, փակ էր «Արտաշատ վինկոն»-ի ֆիրմային խանութը: Տեղացի խաղողագործները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ մտավախություն ունեն, որ այս տարի այս գործարանը մթերում չի իրականացնելու: Պատճառը՝ ենթադրում են, որ Հովիկ Աբրահամյանն այլևս իշխանություն չունի, բնականաբար՝ արտահանում էլ կդժվարանա կատարել, այդ իսկ պատճառով մթերման այս կետը խաղողագործները հանում են իրենց ցուցակներից:

Գործարանի կայքում նշված հեռախոսահամարները չէին գործում, ուստի հնարավորություն չունեցանք պարզել, թե արդյո՞ք ճիշտ են գյուղացիների ունեցած տեղեկություններ: Այդուհանդերձ՝ հետաքրքիր գրառումներ հանդիպեցին «Արտաշատ վինկոն»-ի կայքում: Նախ այն, որ փաստացի ընկերությունը ժամանակին պատկանել է անձամբ Հովիկ Աբրահամյանին, սակայն կայքում չէին թարմացրել Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ տեղեկությունները: «Արտաշատ վինկոն»-ի կայքում ՀՀ վարչապետը դեռ Հովիկ Աբրահամյանն է:

Ուշագրավ է նաև այս գործարանի արտադրատեսակների անվանումները: Մի հատված մեջբերենք կայքից. «2002թ.-ին Արտաշատի շրջանի Մխչյան գյուղում կառուցվեց հիմնովին նոր գործարան: Նոր գործարանն այդ ընթացքում մեծ թափ հաղորդեց արտադրությանը, և արդեն հայտնի «Արտաշատ Երեք աստղ», «Արտաշատ Հինգ աստղ», «Արտավազդ Տաս տարեկան», «Արտավազդ Տասնհինգ տարեկան» կոնյակների տեսականին համալրվեց նոր՝ «Մարզպետ», «Դռուժբա», «Արգամի 10 տարեկան», «Արգամի 25 տարեկան» և «Տաշիր 25 տարեկան» բարձրակարգ կոնյակներով»: Հիշեցնենք, որ «Արգամ» անվանումը և Հովիկ Աբրահամյանի հոր անունն է, և տղայի՝ ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանի:

Հովիկ Աբրահամյանը վերջերս տված հարցազրույցում իր բիզնեսների վաճառքի փաստը մեկնաբանել էր, թե իբր օպտիմալացում է կատարում: «Ափսոսում եմ, որ օպտիմալացման ուղղված ցանկացած բիզնես-գործարք, չգիտես ինչու, անպայման լուսաբանվում է կապիտալն արտահանելու համատեքստում։ Դա նախ վատ ազդակ է մեր գործարար հանրությանը, և երկրորդ՝ անարդար է իմ հանդեպ՝ մարդու, ով մեկ անգամ չէ ապացուցել, որ մինչև վերջին բջիջը մեր հողի ու ջրի մասնիկն է»,- «NEWS.am»-ի հետ զրույցում ասել էր Հովիկ Աբրահամյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում