Արոնյանը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլ
Թբիլիսիում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում առաջին պարտիան հաղթանակով ավարտեց Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Նրա մրցակիցը Դենիել Քոդերին է: Առաջին ռաունդի առաջին դասական պարտիայում Լեւոն Արոնյանը խաղաց սպիտակներով եւ առավելության հասավ 39-րդ քայլում:
Սեպտեմբերի 4-ին կանցկացվի երկրորդ դասական պարտիան: Հավասար հաշվի դեպքում, կանցկացվի թայ-բրեյք:
Աշխարհի Գավաթի խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 2-28-ը:
Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստ: Աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները՝ Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան, Շահրիյար Մամեդյարովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վիշվանաթան Անանդը, Դին Լիժենը, Յու Յանյին, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Վեյ Յին, Լի Չաոն, Ռադոսլավ Վոյտաշեկը, Յան Նեպոմնյաշչին, Պյոտր Սվիդլերը,Պենտալա Հարիկրիշնան, Մայքլ Ադամսը, մասնակցում են մրցաշարին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1.600.000 ԱՄՆ դոլար:
Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները կստանա աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր: