Հայաստանում միս սկսել են շատ արտադրել, գինն էլ բարձր է
2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 7.2%-ով՝ կազմելով 22 402.4 տոննա: Նախորդ տարի նշված ժամանակահատվածում արտադրվել է 20 888.2 տոննա միս: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Մսամթերքի արտադրության ծավալները, ներառյալ երշիկեղենը, աճել են 72.3%-ով և կազմել 5 529.7 տոննա, 58.6%-ով աճել են մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները և կազմել 412.3 տոննա:
Նշենք, որ մսամթերքի ապրանքախմբում 2017թ. հուլիսին 2016թ. հուլիսի համեմատ գրանցվել է 4.8%, իսկ 2017թ. հունիսի համեմատ 1.0% գնաճ: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2017թ. հուլիսին հունիսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.3-1.4%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մայրաքաղաքում), իսկ 2-ում արձանագրվել է 0.2-0.1% գնանկում: