Հայաստանը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությունը պաշտոնապես չէր հաստատել. Արտակ Զաքարյան
Հայաստանը պաշտոնապես չի հաստատել մասնակցությունն Ախալցխայում Վրաստանի և ԱՄՆ-ի կազմակերպած զորավարժություններին: Այդ մասին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը:
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանի Զինված ուժերը երբեք չեն ասել, որ մասնակցելու են հերթական զորավարժություններին:
«Ես չգիտեմ, թե ինչու է Հայաստանը նշված եղել զորավարժությունների մասնակիցների թվում և տեղյակ չեմ, թե ինչու են վրացական աղբյուրները մեկնաբանել, որ Հայաստանը վերջին պահին է հրաժարվել զորավարժություններին մասնակցելուց: Ամեն դեպքում այդ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու մեջ արտառոց որևէ բան չկա»,-ասաց Արտակ Զաքարյանը: