Լույս աշխարհ է եղել Քյարամ Սլոյանի եղբորորդին՝ Քյարամը (լուսանկար)
Երեկ՝ սեպտեմբերի 3-ին երեկոյան լույս աշխարհ է եկել ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի եղբոր որդին։ Փոքրիկին անվանել են Քյարամ՝ հորեղբոր՝ Քյարամի պատվին:
Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանը զոհվել է 2016 թվականի ապրիլի 1- լույս ապրիլի 2-ի գիշերը Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգևատրվում է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։
