Զոհված ազատամարտիկի որդուն առաջին դասարան է ուղեկցել կուրսանտը (լուսանկարներ)
Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Արմեն Հովհաննիսյանի որդին՝ Արեգը առաջին քայլերը կատարեց դեպի դպրոց:
Այդ օրը նրան ուղեկցելու էին եկել կուրսանտ Էրկի Մարկոսյանն իր մոր՝ Գայանե Գառանյանի հետ:
Արգեը Արմենի միակ որդին է, ով այսօր արդեն դպրոցահասակ է և հաճախելու է նույն այն կրթօջախը,որտեղ իր հայրն էր սովորել:
Սիսիանի՝ հայրենի Ծղուկ գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո Արմեն Հովհաննիսյանը զորակոչվել է նոր կազմավորված հայոց բանակ և ծառայել Արցախում:
1996 թվականին Քարվաճառում ականի պայթյունի հետևանքով կորցրել է ձախ դաստակը:
1997 թվականին ընդունվել է Սիսիանի պետական հումանիտար քոլեջի իրավագիտության բաժին:
2010 թվականին ընտրվել է Ծղուկի ավագանու անդամ, և հետագայում երկրորդ անգամ վերընտրվել:
Աշխատում էր «Սինգլ Գոռ» ՍՊԸ-ի («Սանդաղբյուր» ՓՀԷԿ) տնօրենի տեղակալ:
Ապրիլյան քաօրյա պատերազմի ժամանակ Արմենը 38 տարեկան էր: Նա ծնվել է 1978 թվականի մայիսի 13-ին:
Արմենը կամավոր անդամագրվել է Արցախի պաշտպանությանը մեկնող Սիսիանի կամավորականների ջոկատին:
Վիրավորվել է 2016-ի ապրիլի 4-ին, մահացել է՝ ապրիլի 7-ին:
Նրան ճանաչողները հիշում են Արմենին որպես ազնիվ, ընեկրասեր, կիրթ, խելացի, համարձակ ու հայրենասեր հայորդու:






