«Հրապարակ». Սերժ Սարգսյանն ու Զարուհի Փոստանջյանը՝ մեկ վայրում. տոնն ապահովված է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, մեծ թվով տոնակատարություններ են նախատեսվում, որոնց մասնակցելու են հայաստանյան տարբեր պատվիրակություններ։
Սեպտեմբերի 1-3-ն այնտեղ կլինի ԱԺ պատգամավորների խումբը, որտեղ ընդգրկված են ԱԺ բոլոր 4 խմբակցություններից պատգամավորներ։ ՀՀԿ-ից՝ Էդուարդ Շարմազանովն ու Գագիկ Մելիքյանը, «Ծառուկյան» խմբակցությունից՝ Վահե Էնֆիաջյանը, ՀՅԴ-ից՝ Ռոմիկ Մանուկյանը, «Ելք»-ից՝ Գևորգ Գորգիսյանը։
Տոնը մեկնարկելու է Շուշիից՝ տոնական համերգով։ Ապա պաշտոնական հանդիպումներ կլինեն Արցախի ղեկավարության հետ։ Արցախ է մեկնել «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը նույնպես։ Արցախում է նաև Սերժ Սարգսյանը։ Զ․ Փոստանջյանի և Սերժ Սարգսյանի՝ նույն վայրում գտնվելն էլ թերևս ապահովի Արցախի անկախության օրվա «ամենատոնական» մասը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում