Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Տնտեսություն

ՍԱՊԾ-ի գործերը միայն Աստծուն են հայտնի. սննդամթերքի անվտանգությունն ապահովված չէ

Վերջին շրջանում մամուլում տեղեկություններ կան խոշոր եղջերավորների շրջանում մի քանի հիվանդությունների վերաբերյալ. պաստերելոզ, բրուցելոզ և դաբաղ: Այս երեք հիվանդություններն էլ շատ, թե քիչ վտանգ են ներկայացնում. սկսած կենդանու անկումից մինչև կաթնամթերք օգտագործողների, նաև այդ կենդանիների հետ շփվողների շրջանում հիվանդությունների առաջացումը:

Ի դեպ, պաստերելոզ հիվանդության դեմ պատվաստումը այս տարի հանվել է պետպատվերների ցանկից, այնպես, ինչպես ժամանակին համայնքները զրկեցին անասնաբույժներից` հանուն միջազգային վարկերի և գրանտների: Միտում է նկատվում այս ոլորտը բոլորովին բարձիթող անելու:

Արդեն քանի տարի է գյուղնախարարությունը որոշել է դեմքով շրջվել դեպի գյուղատնտեսությունը, սակայն, ինչպես երևում է, մինչև հիմա թիկունքով են:

Նախ սննդամթերքի անվտանգությունը սկսում է առողջ կենդանուց.

Անասնապահը, եթե ունի մեկ կամ երկու կենդանի, առանձնապես հետևողական լինել չի կարող բուժապահովման հարցում: Իհարկե նման դեպքերը կարծես թե քիչ են, սակայն այս ոլորտում հենց պետության հոգածությունն է անհրաժեշտ անվտանգ մսամթերք և կաթնամթերք ունենալու համար: Ոլորտի պառասխանատու Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հրաշալի տեղյակ է իրավիճակին և ամեն անգամ հայտարարում է, թե գյուղից բերված կաթնամթերք մի գնեք, ռիսկային է: Նրանք ի դեպ, շատ ճիշտ խորհուրդ են տալիս, քանի որ տիրապետությում են իրավիճակին. տեղյակ են, որ տարբեր հիվանդություններ կան տարածված, որոնց մասին հետևողականորեն լռում են:

Տարիներ առաջ, երբ սիբիրյան խոց հիվանդությունն էր արձանագրվել Գեղարքունիքի մարզում, Իջևանի տարածաշրջանում ևս դեպքեր գրանցվեցին, սակայն գաղտնի էին պահվում, երբ հրապարակեցինք այդ լուրը, աղբյուրն այնքան էր վախեցել, որ խնդրեց իր անունը հանել որպես աղբյուր, քանի որ ճնշումներ կային:

Եվ սա ՍԱՊԾ-ի գործելաոճն է` թաքցնել ոլորտի խնդիրները:

Միայն հայտարարելով, թե բակերում վաճառվող կաթնամթերքը մի գնեք, հարցի լուծում չէ: Պետք է անասնապահության ոլորտի խնդիրները լուծել, որ այն անասնապահները, ովքեր վաստակում են բակերում իրենց կաթն ու մածունը վաճառելով, վստահ լինեն և կաթնամթերքը թե՛ իրենք օգտագործեն, թե՛ իրացնեն:

Այժմ բրուցելոզի դեպքեր գրանցվել են Շիրակի մարզում:

Բրուցելոզով վարակվելու հիվանդացության մակարդակը Շիրակի տարածաշրջանում վերջրին տարիներին ավելացել է, և ՍԱՊԾ-ն որևէ քայլ չի ձեռնարկում, հակառակը` բյուջե են խնայում, սակայն նման խնայողությունը թանկ է նստում անասնապահության վրա, ոչ միայն անասնապահության, նաև բնակչության անվտանգության:

Ինչպես ասում են՝ բրուցելոզը «գեշ» հիվանդություն է:

Շիրակի մարզում մոտավորապես հրահանգվել է ասել` չկա բրուցելոզ, սակայն փաստերը հակառակն են ապացուցում:

Ի դեպ, վերջերս Aravot.am կայքն անդրադարձել էր Լոռու մարզի Դեբեդ և Դսեղ համայնքներում դաբաղի տարածմանը, սակայն ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հերքել էր, նշելով, որ իրենք «խնդրի մասին որևէ գրություն չեն ստացել, ո՛չ գյուղացիներից, ո՛չ էլ համայնքապետարաններից»:

Ահա այսպես է աշխատում ՍԱՊԾ-ն` ծածկենք գնա, իսկ թե ինչ կլինի խոշոր եղջերավորների, նրանց հետ շփվողների, այդ կենդանիների կաթնամթերքից և մսամթերքից օգտվողների հետ ՍԱՊԾ-ին հայտնի չէ, միայն Աստծուն է հայտնի: