Բացահայտվել է 179 գլուխ մանր եղջերավոր անասունի հափշտակություն
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 179 գլուխ մանր եղջերավոր անասունի հափշտակություն. 4 անձ ձերբակալվել է, 3-ը՝ ծնված 1994 թվականին, իսկ 1-ը՝ 1988թ.,
Քննչական կոմիտեից մանրամասնում են, որ մայիս-օգոստոս ամիսներին Արագածոտնի մարզի տարբեր գյուղերի բնակիչներից ահազանգեր են ստացվել՝ մանր եղջերավոր անասունների հափշտակությունների վերաբերյալ, որոնք հիմնականում կատարվել են գիշերային ժամերին։
Մանր եղջերավոր անասուններից 123-ը հափշտակվել է Արագածոտնի մարզում, 56-ը՝ Արմավիրի մարզում: Դրանցից մի մասը հայտնաբերվել է, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և ի պահ հանձնվել տուժողներին։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե