«Հրապարակ». Ալիկ Արզումանյանն այս գիշեր մեկնում է Դանիա՝ ստանձնելու դեսպանի պարտականությունները
«Հուլիսի կեսին 2 նախկին պատգամավոր դեսպան նշանակվեց: Լևոն Մարտիրոսյանը՝ շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը, դեսպան նշանակվեց Կանադայում, նախկին արտգործնախարար, ՀՀՇ անդամ Ալիկ Արզումանյանը՝ Դանիայում: Մենք տեղեկացանք, որ Արզումանյանն այս գիշեր մեկնում է Դանիա՝ ստանձնելու դեսպանի պարտականությունները: Իսկ Լևոն Մարտիրոսյանը մեզ ասաց, որ Կանադա է մեկնելու սեպտեմբերի 1-ին: Կանադայի իշխանություններին իր հավատարմագրերը կհանձնի սեպտեմբերի կեսերին, որից հետո կստանձնի դեսպանի պարտականությունները: Մինչ այդ նա դեռ Երևանում է, պետք է ընդունի Հայաստան ժամանող կանադական պատվիրակությանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ այսօրվա համարում: