Ադրբեջանական գնդակից Պառավաքարի դիրքում պայմանագրային զինծառայող է վիրավորվել. Aravot.am
Երեկ՝ հուլիսի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Պառավաքար գյուղի պաշտպանական դիրքում ադրբեջանական զինուժի կրակից վիրավորվել է Պառավաքարի բնակիչ, պայմանագրային զինծառայող, 1976թ. ծնված Արթուր Մայրանյանը: Այդ մասին գրում է Aravot.am-ը:
Նրա առողջական վիճակը բավարար է: Ներկայումս Ա. Մայրանյանը բուժվում է Բերդի բժշկական կենտրոնում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում