Հրազենի կրակոցից պայմանագրային զինծառայող է մահացել. razm.info
Այսօր՝ հուլիսի 28-ին, Հայաստանի զինված ուժերի՝ Տավուշի մարզի դիրքերից մեկում հրազենի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Արկադի Լևոնի Ղամբարյանը: Այս մասին տեղեկությունը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Առայժմ անհայտ է՝ զինծառայողը մահացել է հակառակորդի կրակոցից, թե ոչ: Զինծառայողի մահվան այս և մյուս հանգամանքները դեռ ճշտվում են: