Յուրա Պապյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում2026թ. օգոստոսին ՀՀ-ում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ. ՎԿԴատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամԽաչատուրյանը Պրահայում ներկայացրել է ՀՀ-ի արտաքին ու ներքին քաղաքական առաջնահերթությունները
«Հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե` քաղաքական հեքիաթների». Տեր Վրթանեսը Նիկոլ Փաշինյանին լրջանալու կոչ է անում
Գեղարքունիքում սուրճի և տոմատի հյութի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվելԳլխավոր դատախազը կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբԳագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում ենԻնչպես են արտահոսել Արմեն Սաքապետոյանի բանկային գաղտնիք կազմող տեղեկություններըՍտեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ
Ալեն Ղևոնդյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է
Գագիկ Ծառուկյանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Telegram-ում գումարի շորթման նոր սխեմա է գործում. զգուշացումՄիգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABCԿասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունըԵղել են դեպքեր՝ գերիներին հարկադրել են Ղուրան կարդալԴատարանը հրապարակում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ որոշումըՂազախստանը մինչև տարեվերջ արգելել է խնձորի ներկրումըՌԴ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի մերձակայքում գտնվող երկու բնակավայր«Ասացի՝ պատասխան ես տալու»․ Ալեն Սիմոնյանի հետ զրույցից հետո Եսայի Քարամյանին ձերբակալել են, մեքենան՝ առգրավել (Ազատություն) Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահինԵվրախորհրդարանի միջազգային առևտրի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանըԹբիլիսիում կկազմակերպվի Երվանդ Քոչարի աշխատանքների ցուցադրությունԿասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըԱմերիկացի դիվանագետները Կապանում հանդիպել են երիտասարդների հետՌուբեն Վարդանյանի կինը ցանկանում է իրավապաշտպան կանանց խումբ տանել Ադրբեջան (տեսանյութ)Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ ԱնանյանԿիրակին տեղումնառատ կլինիԲաքվում պահվող գերիներից ոմանք ծեծի հետևանքով կոտրվածքներ են ստացել, անունները մենք գիտենք. Սիրանուշ ՍահակյանԿասեցվել է Մրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԿոտայքում «Nissan»-ը բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանք. կա վիրավnրԱդրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետԲաքվում հայ գերիների խաչի դաջվածքները այրել-հեռացրել են․ Սիրանուշ ՍահակյանԴատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըՊարեկները կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատվածՕմանը հրաժարվել է Իրանի հետ Հորմուզի նեղուցի վերաբերյալ գործարքից Ռուբեն Վարդանյանի դատավճռում հարսանիքի կնքահայր լինելը որակվել է որպես հանցավոր գործունեությունԱդրբեջանի կողմից Հայաստանի հետ խաղաղության հասնելը դառնում է ավելի ու ավելի իրատեսական.Դենիս Սամմութ
Կնճիռների հարթեցման համար Հայաստանում օգտագործվում են չգրանցված դեղամիջոցներ. Hetq.am
Ադրբեջանում նշել են, որ ԵՄ լոբբիստները կրկին բարձրացնում են Ղարաբաղի թեման՝ Ռուբեն Վարդանյանի օրինակովՓաշինյանը Թուրքմենստանի նախագահին հրավիրել է ՀայաստանԲաքվում հայ գերիների զանգերը վերահսկվում են և կարող են հարկադիր ընդհատվել, նրանք բացարձակ մեկուսացված ենՊԵԿ-ը Զովունիում բացահայտել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք (տեսանյութ)«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բաքվում որակվել է հանցավոր գործունեություն (տեսանյութ)Բաթումիում բախվել են երկու նավակներ, տուժածներ կան (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիի հանրային սննդի կետերից մեկի աշխատանքըՌուբեն Վարդանյանի գործն ամբողջությամբ ֆարս է. այն արդեն համար ունի և քննվելու է ՄԻԵԴ-ում. Սիրանուշ ՍահակյանԵթե դուրս է գալիս ռազմաբազան, ապա ժամանակի հարց է նաև սահմանապահ զորքերի դուրսբերումը. Աբրահամյան
Միջազգային

Պակիստան–Ադրբեջան. Ռազմա–քաղաքական դաշինք

Պակիստանի օդուժի մարշալ Արշադ Մալիքն ու Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ–լեյտենանտ Ռամիզ Տահիրովը ստորագրել են Ադրբեջանի օդուժի համար 10 հատ «Супер Мушак» ինքնաթիռների մատակարարման համաձայնագիրը։ Ինքնաթիռները մատակարարվում են ադրբեջանցի օդաչուների պատրաստման համար։ Այդ մասին հայտնում է Պակիստանի ՊՆ–ի մամուլի ծառայությունը։

Համաձայնագիրը նախատեսում է նաև ինքնաթիռների տեխնիկական սպասարկում, ինչպես նաև պրակտիկ օգնություն`օդաչուների պատրաստման գործում։

Ադրբեջանն ու Պակիստանը մշակում են առևտրա-տնտեսական կապերը մոտակա հինգ տարվա ընթացքում կես միլարդ դոլարի հասցնելու ծրագիրը, որն ազդելու է արտահանման խթանման ու դիվերսիֆիկացիայի վրա։ Նախատեսվում է, որ պակիստանյան ընկերություններն ավելի լայն թափով կներթափանցեն ադրբեջանական շուկա։ Դրա հետ մեկտեղ, Պակիստանի ռազմական արդյունաբերության նախարար Ռանա Թանվեր Հուսեյնը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկություն է հայտնել Պակիստանից ներկրել պաշտպանական արտադրանք, ռազմական տեխնոլոգիաներ ու տեխնիկա։

Պակիստանը միջուկային տերություն հանդիսանալով բավականին ազդեցիկ ուժ է իսլամական աշխարհում ու Բաքուն փորձելու է օգտագործել այդ երկրի թե տնտեսական ներուժը՝ ադրբեջանական տնտեսության մեջ ներդրումներ ներգավելու համար՝ նավթադոլարների կրճատման, ոչ նավթային հատվածի զարգացման ու Ադրբեջանը էներգետիկ-տրանսպորտային միջանցի վերածելու տրամաբանության շրջանակներում, այնպես էլ կիրառելու է պակիստանյան ռազմա-տեխնիկական նորարարություններն ու ներուժը սեփական զինված ուժերի ամրապնդման համար:

Չմոռանանք, որ Իսլամաբադը ղարաբաղյան հարցում որդեգրել է վառ ադրբեջանամետ դիրքորոշում, դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել ՀՀ-ի հետ ու միջազգային տարբեր հարթակներում քվեարկում է Բաքվի օգտին:

Տնտեսական համագործակցության առումով Ադրբեջանը ցանկանում է հավասարակշռել իր առևտրա-տնտեսական կապերը Թուրքիայի հետ`սուննի մեկ այլ պետության, միջուկային տերություն Պակիստանի հետ խորացնելով կապերը։ Ադրբեջանը կարող է առաջարկել իր նավթագազային հանքավայրերը պակիստանյան ընկերություններին, ինչպես նաև ռազմական արտադրանքի գնորդներից մեկը դառնալ Իսլամաբադի համար` Թուրքիային, ՌԴ-ին, Իսրայելին զուգահեռ։

Պակիստանյան գրեթե 200 միլիոնանոց շուկան էլ կարող է դառնալ ադրբեջանական ցանկացած արտադրանքի համար սպառնման շուկա`անգամ փոքր խմբաքանակի ապրանքերի վաճառքը կարող է էականորեն ազդել նավթի գների անկում, ԿԲ-ի պահուստների նվազում ու մանաթի արժեզրկում «տեսած» ադրբեջանական բյուջեի համալրման վրա։

Պակիստանը կարող է ադրբեջանական շուկա դուրս գալ Իրանի տարածքով`շուտով կյանքի է կոչվելու Ադրբեջան–Իրան երկաթգիծը, որը միանալու է Իրան–Պակիստան երկաթգծին։ Բացի այդ, Պակիստանը կարող է հետաքրքրված լինել նաև Տրանսկասպյան միջանցքով`Թուրքմենստանի, Ղազախստանի միջոցով Բաքվի նավահանգստով Կովկաս, Սևծովյան շուկաներ ու Թուրքիա դուրս գալու միտումով։

Արտյոմ Բալասանով