Հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի խորհրդականի դին (լուսանկարներ)
Հուլիսի 26-ին, ժամը 00:16-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Դալարիկ ավտոճանապահի 15-րդ կմ-ի մոտակայքում՝ ձորում, հայտնաբերվել է քաղաքացու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:
Փրկարարները 1965 թ. ծնված Մ. Ս.-ի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Նշենք, որ մահացածը Արմավիր մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանն է, ում անհետացման մասին արդեն մի քանի օր էր, ինչ մամուլը գրում էր:

Լուսանկարները` Shamshyan.com-ի