Հենրիխ Մխիթարյանը Ջուլիա Ռոբերտսի հետ լուսանկար է հրապարակել
Նախօրեին «Մանչեսթեր Յունայթեդ»-ն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերտսի լուսանկարը:

Ջուլիա Ռոբերտսը ներկա է գտնվել «International Champions Cup» ընկերական մրցաշարի` «Ռեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը:
Հայտնի «Սիրունիկը» ֆիլմի հերոսուհին լուսանկարվել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Այս նկարն ֆուտբոլիստը տեղադրել է «Ինսթագրամի» իր էջում: Մխթարյանը հենց այդպես էլ վերնագրել է նկարը՝ «…և «Սիրունիկը»»:

Հիշեցնենք, որ այդ խաղն ավարտվել է մանչեսթերյան ակումբի հաղթանակով: Հանդիպման 45-րդ րոպեին Լինգարդը բացել է հաշիվը, իսկ ահա 69-րդ րոպեին Կազեմիրոն 11 մետրանոց հարվածից հավասարեցրել է այն՝ 1:1: Հանդիպումը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ, այնուհետև 11 մետրանոց հարվածաշար, որտեղ էլ 2:1 հաշվով մանկունյացիներն առավելության են հասել:
Հաջորդիվ՝ հուլիսի 27-ին, նրանք մրցելու են իսպանական մյուս գրանդ ակումբի՝ «Բարսելոնայի» հետ: