Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ
Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այդ ընթացքում Հանրապետության Նախագահը կընդհատի արձակուրդը և աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու օգոստոսի 5-ին կայանալիք ԻԻՀ նորընտիր նախագահի երդման պաշտոնական արարողությանը: