Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա ՍարգսյանԶելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաՈրտեղի՞ց պետք է վերցնեն դիմորդները միասնական քննությունների արդյունքների վկայագրերըՈստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերելԻրանը հարվածում է Իրաքում գտնվող ամերիկյան ուժերին«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. ՎերլուծաբանՌուսական բանակը հրթիռակոծում է ԿիևըՄոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար. ԴանիելյանՎիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամՔննարկվել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր«Մեր թշնամիների բերանում լեզու ենք դնում»․ Ներսիկ ԻսպիրյանՖրանսիան ԵՄ-ից օգնություն է խնդրել լայնածավալ անտառային հրդեհների դեմ պայքարումՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտըԱփնագյուղի լցակայանը 1,1 մլն դրամով տուգանվել է թերլիցքավորման համարԾառուկյանին գետնին գցեցեին մի փոքր զանգվածի ցույց տալու համար. փաստաբան (տեսանյութ)
Սևանի հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Գագոն մարզիկների համար ամեն ինչ արել ա՝ բժիշկ, սնունդ և այլն, բայց էսօր բոլորը լուռ են. Հակոբկոխյան (տեսանյութ)Ես 2018 թիվ եմ տեսել` ոնց են Սերժ Սարգսյանին ուրանում. Գագիկ Ծառուկյանին էլ կուրանային. Շարմազանով (տեսանյութ)Այսօր գլխավոր խնդիրը իշխանափոխության իրականացումն է. Տիգրան ԱբրահամյանԱպրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 23 հասցեի մոտակայքում ավտոմեքենա այվելՀայաստանը վերածվել է մի մեծ կոնցլագերի՝ համակենտրոնացման ճամբարի․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Քաղաքացիներն iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից․ ՆԳՆՎաշինգտոնում հիդրօդանավ է վթարի ենթարկվել. կան վիրավորներ«Վաղը խաղողը ոնց են մթերելու, կուլակաթափ են անո՞ւմ, բոլշևիզմ ա՞»․ Գառնիկ ԴանիելյանРоссельхознадзор-ն արգելել է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
Ծառուկյանին Քննչական բերելու ժամանակ հավաքվածները վանկարկում էին «Ազատություն» (տեսանյութ)
Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)Այսօր Հայաստանի առջև կանգնած են երեք փոխկապակցված ռազմավարական ճգնաժամեր՝ ներքին կայունության, տարածաշրջանային անվտանգության և համաշխարհային կարգի ճգնաժամը. Արա ԱյվազյանՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկներըՈւկրաինայում հակամարտությունը կավարտվի, եթե Արևմուտքը զիջումների գնա Ռուսաստանին․ Իլոն ՄասկԻՀՊԿ-ն շարունակում է հարվածներ հասցնել ԱՄՆ ռազմաբազաներին
Մամուլ

«ՀԺ». Կապանի մշակույթի տանը գումարներ են յուրացվե՞լ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Այս տարի ամռանը Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի մշակույթի տունը քաղաքի երեխաների համար ամառային ճամբար է կազմակերպել: Ֆինանսավորողները երկուսն են՝ քաղաքապետարանն ու Կապանի լեռնահարստացման կոմբինատը: Ճամբարային հանգիստը երկու փուլով է կազմակերպվելու: Առաջին փուլը եղել է հունիսի 26-ից հուլիսի 7-ը:

Armtimes.com-ի տեղեկություններով՝ առաջին փուլին մասնակցել է առավելագույնը 160 երեխա, սակայն ով եկել և ցանկություն է հայտնել մասնակցել ճամբարին, ասել են, որ այլևս տեղ չկա: Երեխաների գրանցման փաստաթղթեում մինչդեռ նշվել է, որ ճամբարի առաջին փուլին մասնակցել է 200 երեխա:

Երկրորդ փուլը եղել է հուլիսի 10-ից հուլիսի 21-ը, սակայն տնօրենն աշխատակիցներին ասել է, որ վարձատրելու է ընդամենը մի փուլի համար: Երկրորդ փուլում ավելի քիչ են եղել երեխաները՝ 140 հոգի, բայց նույն աղբյուրի պնդմամբ՝ փաստաթղթերով կրկին 200 երեխա է ներառված եղել:

Մշակույթի տունը աշխատավարձերը փոխանցել է աշխատակիցների հաշիվներին, իսկ տնօրեն Աշոտ Գրիգորյանն ասել է, որ բոլորը 20 հազարական դրամներ պետք է տան կոլեկտիվի համար խնջույք կազմակերպելու համար: Մշակույթի տան աշխատողները դժգոհել են, որ իրենք խնջույքի փոխարեն իրենց աշխատավարձերն են ուզում ստանալ: Բացի այս, նաև չճշտված տեղեկություններ կան, որ երեխաների իրական թիվը պակաս լինելու պայմաներում տնօրենն աշխատակիցներից գումարային պահումներ է կատարել:

Armtimes.com-ին հասած տեղեկությունների իսկությունը փորձեցինք ստուգել՝ զրուցելով մշակույթի տան տնօրեն Աշոտ Գրիգորյանի հետ:

Պարոն Գրիգորյան, որքա՞ն գումար է փոխանցվել մշակույթի տանը ամառային ճամբարը կազմակերպելու համար:

Չգիտեմ, ես այդպիսի բաներ չեմ իմանում: Ես երեխաների հանգստով եմ զբաղվում, գումարն ի՞նչ կապ ունի ինձ հետ: Ինձ մատակարարում են, ես միջոցառում եմ անցկացնում: Ձեզ հիմա երեխաների հանգիստն է հետաքրքրո՞ւմ, թե՞ գումարը: Ֆինանսավորողից իմացեք: Ես փող չեմ ծախսել, որ իմանամ:

Դուք ձեր աշխատակիցներին վճարում եք չէ՞ կատարած աշխատանքի համար:

Դուք աուդիտ ե՞ք անում, որ նման հարցեր եք տալիս: Ես աշխատավարձ չեմ բաժանում, ես ընդամենը երեխաների հանգիստն եմ կազմակերպում:

Մենք տեղեկություն ունենք, որ դուք ոչ թե 200 երեխայի հանգիստ եք կազմակերպել, այլ ավելի պակաս:

Հարգելիս, ես գումարով չեմ զբաղվում, խնդրում եմ այդ հարցերը դիմեք քաղաքապետարան, կոմբինատին, ես ֆինանսներով չեմ զբաղվում, ընդամենը հանգիստն եմ կազմակերպում: Երեխաները մի օր գալիս են՝ 10-ն են բացակա լինում, մի օր՝ 20-ը:

Երկրորդ փուլում ճամբարին քանի երեխա է մասնակցել:

Օր կա եղել է 160, օր կա 180, տարբեր քանակի երեխաներ են գալիս: Մի օր արևը շատ է՝ բացակայում են: Այսօր վերջին համերգն է, կարող եք գալ և իմանալ, թե որքան երեխա կա:

Քանի՞սն են գրանցվել:

200 երեխա, երկու պատոկին էլ 200 երեխա է եղել: Ցանկություն ունեցողներն ավելի շատ են եղել:

Եթե դատախազությունը ստուգումներ անի, ու պարզվի չարաշահում է եղել…

Եթե գան ստուգեն ու չարաշահում լինի, բնականաբար՝ այս երևույթը կվերանա, էլ ճամբար չի կազմակերպվի, ոչ մեկ չի ուզի: Հետևանքն ուրիշ խնդիր է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: