«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի 61-ամյակին ներկա են եղել նաև ՀՀ նախագահն ու վարչապետը
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԵԿՄ նախագահ, ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը երեկ իր 61-ամյակը նշել է այնպես, ինչպես նախորդ տարիներին։ Էջմիածնում գեներալի ընտանիքին պատկանող «Վան» ռեստորանում ասեղ գցելու տեղ չի եղել։ Ներկա են եղել ԵԿՄ-ականները, պատանի երկրապահները, քաղաքական և ռազմական էլիտան, ներկայացուցիչներ Արցախից։
Քաղաքական էլիտան մասնակցել է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ներկա է եղել նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, Արցախի պատվավոր հյուրերի շարքում են եղել Ղարաբաղի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ազիկ Մխիթարյանի ընտանիքը, որը Մանվել Գրիգորյանի ընտանիքի հետ քավոր-սանիկական կապեր ունի, և այլ հյուրեր»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: