Դատախազը պահանջել է Լապշինին ազատազրկել 6,5 տարով
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինի համար դատախազը պահանջել է 6,5 տարվա ազատազրկում…
Լապշինի հիմնական մեղքը ոչ թե Արցախ այցելելն էր, այլ Իլհամ Ալիևին և Ադրբեջանին հեգնելը, երբ վերջինս Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում» լինելով կարողացել էր այցելել Բաքու, որի մասին հայտնել էր սոցցանցերից մեկի իր էջին…
Հիշեցնեմ, որ անցյալ տարվա դեկտեմբերին Ալեքսանդր Լապշինին ձերբակալել էին Բելառուսում և հանձնել Ադրբեջանին…»: