Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«Փաստ». Ղազախները պատրաստ են կամավորական խմբեր ձևավորել ու մեկնել Ղարաբաղ՝ կռվելու իրենց ադրբեջանցի եղբայրների կողքին

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ղազախները պատրաստ են կամավորական խմբեր ձևավորել ու մեկնել Ղարաբաղ՝ կռվելու իրենց ադրբեջանցի եղբայրների կողքին: «Այսօր արդեն նման կոչեր հնչում են»,– ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին ասել է ղազախ քաղաքագետ Տալգատ Կալիևը: «Մենք Ղարաբաղը չենք համարում Հայաստանի տարածք: Ուստի կիսում ենք եղբայրական Ադրբեջանի ժողովրդի ցավը՝ կապված Ղարաբաղի հետ»,-ասել է նա:

Ավելին, նա հիշեցրել է, որ անցած տարի ապրիլյան պատերազմի օրերին շատ ղազախներ ցանկություն էին հայտնել կամավորագրվել: Ու այդ նպատակով գնացել էին Ադրբեջանի դեսպանատուն: Բայց այդ երկրի օրենքներով՝ անօրինական զինված խմբավորումներին մասնակցելն ու վարձկանությունը դատապարտելի են ու հակաօրինական: Ուստի «շատ ղազախների ցանկությունն այդպես էլ չի իրականացել»:

Սույն քաղաքագետի խոսքերը մեծ ոգևորություն են առաջացրել Բաքվում: Ճիշտ է, հասկանում են, որ կամավորական խմբեր ձևավորելն օրինական չէ, քանի որ այդ դեպքում կնշանակի, որ Ղազախստանն ուղղակիորեն մասնակցում է պատերազմին և դառնում հակամարտող կողմ: Բայց, ամեն դեպքում, այդ երկրում նորմալ երևույթ է վարձկաններ պահելը: Պատճառը ոչ միայն ադրբեջանցի զինվորների պրոֆեսիոնալ պատրաստության ցածր մակարդակն է, այլև այն, որ բոլոր ադրբեջանցիների թիվ մեկ երազանքը հայերի դեմ պատերազմելն ու շեխիդ դառնալը չէ:

Ինչ վերաբերում է Ղազախստանին: Որ Ադրբեջանն ու Ղազախստանը ջերմ բարեկամական հարաբերություններ ունեն, փաստ է: Փաստ է նաև այն, որ լինելով ՀԱՊԿ անդամ, Ղազախստանը չի խորշել հարկ եղած դեպքում պաշտպանել Բաքվին կամ առաջ մղել նրա շահերը:

Ինչ–որ առումով դա գուցե նաև նորմալ է, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանին ու Ղազախստանին շատ ավելի մեծ թվով թելեր են կապում, քան Հայաստանին ու Ղազախստանին: Անշուշտ, նախևառաջ, դա պայմանավորված է կրոնական ու մշակութալեզվական ընդհանրությամբ: Բացի այդ, ցանկացած պետություն առաջնորդվում է սեփական ազգային շահերով: Կոնկրետ Ղազախստանի դեպքում, դրանք ավելի շատ միտված են դեպի Բաքուն ու նրա հետ հարաբերությունները: Իսկ ՀԱՊԿ անդամ լինելը առանձնապես ոչինչ չի նշանակում: Դե յուրե պարտավորություններ կան: Բայց դե ֆակտո այդ կառույցն ինքն իրենով արհեստական է, ուստի արհեստական են նաև այն կապերը, որոնց միջոցով միավորվում են անդամ պետությունները: Ուստի իրական կյանքում կազմակերպության անդամ յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է սեփական շահերով ու հետաքրքրություններով:

Իսկ քանի որ Ադրբեջանի թիվ մեկ օրակարգային խնդիրը ԼՂ հարցն է, ապա Աստանան այդ հարցում եթե անգամ ոչ բացահայտ, բայց միշտ էլ աջակցել է Բաքվին:

Դեռ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հարցը քննարկելիս Ղազախստանը պայման էր առաջադրել, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը չպետք է ներառվի ԵՏՄ կազմ, քանի որ Աստանան այն չի համարում Հայաստանի տարածք:

Այդ տեսակետն իր ուղղակի արտացոլումն է գտնում նաև ԼՂ հակամարտության վրա: Եթե պատերազմական գործողությունները տեղի ունենան բուն Հայաստանի տարածքում, ապա Ղազախստանն ստիպված կլինի միջամտել՝ ինչպես պարտավորեցնում է ՀԱՊԿ կանոնադրությունը (իհարկե, այդ «ստիպված լինելը» մի փոքր հարաբերական է՝ դժվար թե Հայաստանը կարողանա հարկադրել Ղազախստանին գնալ որևէ հակաադրբեջանական քայլի, եթե դա չցանկանա Մոսկվան: Թեպետ դա էլ դեռ հարցական է): Ուստի այդ երկրի քաղաքագիտական շրջանակներում կարծիքներ են հնչում, որ եթե ռազմական գործողություններ ծավալվեն չճանաչված Ղարաբաղի տարածքում, ապա դա դժվար կլինի մեկնաբանել որպես ուղղակի ագրեսիա Հայաստանի նկատմամբ: «Այդ դեպքում խոսք է լինելու օտար, եթե կարելի է ասել, չեզոք տարածքի մասին: Հետևապես ՀԱՊԿ մանդատը չի պարտավորեցնում Ղազախստանին կռվել Հայաստանի օգտին»,-նշել է քաղաքագետ Տալգատ Կալիևը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: