Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա ՍարգսյանԶելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաՈրտեղի՞ց պետք է վերցնեն դիմորդները միասնական քննությունների արդյունքների վկայագրերըՈստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերելԻրանը հարվածում է Իրաքում գտնվող ամերիկյան ուժերին«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. ՎերլուծաբանՌուսական բանակը հրթիռակոծում է ԿիևըՄոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար. ԴանիելյանՎիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամՔննարկվել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր«Մեր թշնամիների բերանում լեզու ենք դնում»․ Ներսիկ ԻսպիրյանՖրանսիան ԵՄ-ից օգնություն է խնդրել լայնածավալ անտառային հրդեհների դեմ պայքարումՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտըԱփնագյուղի լցակայանը 1,1 մլն դրամով տուգանվել է թերլիցքավորման համարԾառուկյանին գետնին գցեցեին մի փոքր զանգվածի ցույց տալու համար. փաստաբան (տեսանյութ)
Սևանի հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Գագոն մարզիկների համար ամեն ինչ արել ա՝ բժիշկ, սնունդ և այլն, բայց էսօր բոլորը լուռ են. Հակոբկոխյան (տեսանյութ)Ես 2018 թիվ եմ տեսել` ոնց են Սերժ Սարգսյանին ուրանում. Գագիկ Ծառուկյանին էլ կուրանային. Շարմազանով (տեսանյութ)Այսօր գլխավոր խնդիրը իշխանափոխության իրականացումն է. Տիգրան ԱբրահամյանԱպրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 23 հասցեի մոտակայքում ավտոմեքենա այվելՀայաստանը վերածվել է մի մեծ կոնցլագերի՝ համակենտրոնացման ճամբարի․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Քաղաքացիներն iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից․ ՆԳՆՎաշինգտոնում հիդրօդանավ է վթարի ենթարկվել. կան վիրավորներ«Վաղը խաղողը ոնց են մթերելու, կուլակաթափ են անո՞ւմ, բոլշևիզմ ա՞»․ Գառնիկ Դանիելյան
Մամուլ

«ՀԺ». Նիկոլ Փաշինյանի դեմ Տարոն Մարգարյանի համար ակցիա անողը՝ քաղհալածյալի դերում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն տարածվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության «Գոգավան» սահմանային հսկիչ կետի մրցույթում հաղթած Նարեկ Մանթաշյանի բաց նամակը՝ ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին:

Բաց նամակը, որը հրապարակել էր նաև armtimes.com-ը, բազմաթիվ աղաղակող խախտումների մասին ահազանգ էր: Նարեկ Մանթաշյանը մանրամասն ներկայացրել էր, որ իր հետ մրցույթին մասնակցել է նաև պետի պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցրած Արտակ Թաթոյանը, սակայն մրցույթում ինքն է հաղթել։

«Ինձ կանչել և բանավոր տեղեկացրել են, որ մարդկային տեսանկյունից դա նորմալ չէ, և որ այդ տեղը Ա. Թաթոյանինն է: Ինձ խոստացան 2 ամսվա ընթացքում մեկ այլ աշխատանք առաջարկել, պայմանով, որ ես բաց ամսաթվով աշխատանքից ազատման դիմում գրեմ, ես համաձայնվեցի, սակայն խնդրելով, որ իմ աշխատանքի չգնալը որևէ կերպ իրավականորեն հիմնավորվի, քանի որ սահմանային հսկիչ կետի պաշտոնը պատասխանատու պաշտոն է, և ես չեմ կարող ուղղակի չգնալ աշխատանքի և հետագայում ծագած խնդիրների համար կրել պատասխանատվություն»,- գրել է Նարեկ Մանթաշյանը ու նշել, թե ինչպես է կամայականությանը զոհ դառնալով՝ ազատվել աշխատանքից:

Այս պատմությունը ուշագրավ չէր դառնա, եթե armtimes.com-ին հայտնի չդառնար, որ Նարեկ Մանթաշյանը Երևանի ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար ջանասիրաբար աշխատողների ցանկում է եղել: Վերջինս եղել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի օգնականը, «Երևան Կենտրոն» քրեակատարողականի հաշվապահական հաշվառման խմբի ղեկավարը, և վերջապես 2017 թվականի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղ է գտել ՀՀԿ-ի ավագանու ցուցակում, սակայն ավագանու անդամ չի դարձել:

Նարեկ Մանթաշյանն աչքի է ընկել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ, երբ դաշինքի անդամները այն ժամանակ քաղաքապետի իրենց թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ բակային հանդիպումներ էին անցկացնում: ՀՀԿ-ի ավագանու թեկնածուն իր հայրենի Էրեբունի վարչական շրջանի բակերից մեկում մայիսի 2-ին մի խումբ կանանց հետ, ինչպես Սամվել Ալեքսանյանն էր կազմակերպում, մոտեցել էր «Ելք» դաշինքի անդամներին և փորձել խոչընդոտել քարոզչությունը:

Երբ Նիկոլ Փաշինյանը մոտեցել էր Նարեկ Մանթաշյանին, որպեսզի պարզի, թե ինչ է նրանց ուզածը, ավագանու թեկնածուն ասել էր. «Մենք չենք ցանկանում խանգարել, ուղղակի «Ելք»-ը չկա ու մեր թեկնածուն Տարոն Մարգարյանն ա»: Նարեկ Մանթաշյանի այդ հայտարարությունից հետո, միանգամից երկու կին հայտարարել էին, որ իրենք ՀՀԿ-ական են, մյուսն էլ խոսելով Տարոն Մարգարյանի մասին՝ ասել էր, որ վերջինս է ամեն ինչ սարքել իրենց բակում: «Էս մեր թաղնա, դուք սկի իրավունք չունեք մեր թաղը մտնեք»,- Նարեկ Մանթաշյանի կողքին կանգնած կանանցից մեկը հանդիմանել էր «Ելք»-ի քարոզարշավի մասնակիցներին: Ավագանու թեկնածուն շարունակելով կանանց ակցիան, հայտարարել էր, թե «Ելք»-ն ասել է, որ վերելակները չեն աշխատում. «Եկա՞ք, տեսա՞ք, որ աշխատում է»:

«Հարգելիս, մեր թաղն ա, ես էլ ավագանու թեկնածու եմ, մեր թաղի ժողովուրդն իմ համար ու Տարոն Մարգարյանի համար հաստատ մեր թիմին են ընտրելու, որովհետև մենք ստեղ ենք ապրում, ստեղ ենք ծնվել, ստեղ ենք մեծացել, ու էդ հարգանքը, պատիվը վայելում ենք: Սենց 10 հոգով չենք պտտվում»,- լրագրողի հարցին ի պատասխան գոհունակությամբ ասել էր Մանթաշյանը:

Այս պատմության կարևոր արձանագրումն այն է, որ համակարգը չի ներում նույնիսկ յուրայիններին: ՀՀԿ-ի վերարտադրության համար ամեն ջանք գործադրածները պետք է գիտակցեն, որ անարդարությունն ու անօրինականությունը համակարգային է և վաղ թե ուշ իրենք ևս բախվելու են դրան:

Հ.Գ. Սա չի նշանակում, որ անհետևանք պետք է մնա Նարեկ Մանթաշյանի բաց նամակը ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին, և եթե իսկապե՞ս անօրինականություն է տեղի ունեցել, խախտվել է քաղաքացու իրավունքները, ապա պետք է բոլոր օրինախախտներն իրենց պատիժը՝ ստանան անկախ զբաղեցրած դիրքից և ազդեցությունից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: