Դոլարի փոխարժեքը կայուն է, եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 13-ին, կազմել է 478.90 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.01 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 545.85 դրամ (նվազել է 2.84 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 618.79 դրամ (աճել է 3.10 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.0 դրամ (աճել է 0.11 դրամով):