Արծվիկ Մինասյանը չհակաճառեց վարչապետին
Պետք է վերանայել արդյունաբերական նախագծերի և՛ գործունեության որակավորումը, և՛ փորձաքննության ժամկետները։ Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նա Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց սեղմ ժամկետում անցկացնել նախագծերի բնապահպանական փորձաքննություն։ «Շրջակա միջավայրի բնագավառում պահանջվում է բնապահպանական փորձաքննությունը պատշաճ, կանխատեսելի և ողջամիտ ժամկետներում իրականացում՝ ըստ միջազգային լավագույն չափանիշների»,- ասաց նա։
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքում փոփոխություն կատարելու և բնապահպանական փորձաքննության ոլորտում ինստիտուցիոնալ, կադրային և կառուցվածքային կատարելագործմանն ուղղված առաջարկություններ անելու համար վարչապետը նախ տվեց 3 ամիս ժամանակ, ապա հարցրեց․ «Պարո՛ն Մինասյան, երեք ամիսը շատ չի՞ մի քիչ»,-դիմեց նա բնապահպանության նախարար Մինասյանին։
Արծվիկ Մինասյանը չհակաճառեց․«Կարող ենք մեկ ամսվա ընթացքում էլ վերջացնել, պարո՛ն վարչապետ»: