Արագածոտնի մարզպետն ազատվեց պաշտոնից
Կառավարության նիստում այսօր Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ազատվեց պաշտոնից: Հարցը զեկուցեց տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, կառավարությունն առանց առարկության հաստատեց:
Կառավարության նիստի օրակարգ ընդգրկված է նաև Աշոտ Սիմոնյանին Արագածոտնի մարզպետ նշանակելու հարցը, որը կհաստատավի ավելի ուշ:
Նշենք, որ Արագածոտնի մարզպետի պարտֆելը ՀՅԴ-ին է տրված: