Վրացիների հակառուսական և հակազբոսաշրջային առաջարկները
Վրացական Manifest.ge կայքը հուլիսի 9-ին պահանջագիր է տեղադրել իր կայքում, որով պահանջում է երկիր այցելող ռուսաստանցի զբոսաշրջիկներին ստորագրել մի փաստաթուղթ: Դրանով վերջիններս Հարավային Օսիան և Աբխազիան ճանաչում են որպես Վրաստանի մասեր:
Վրաստան այցելող այն զբոսաշրջիկները, ովքեր չեն ստորագրի այդ փաստաթուղը, թույլտվություն չեն ստանա մուտք գործել երկիր:
«Այդ փաստաթուղթն իրավական հետևանքներ չի ունենալու, բայց մենք կպարզենք Վրաստանին թշնամաբար վերաբերվողներին»,-հայտարարել են պահանջագրի հեղինակները:
Մինչև հիմա այդ պահանջագիրը ստորագրել են 5,4 հազար օգտատեր:
Կարծում եմ, բացի բացասական հետևանքներից, այդ պահանջագիրը որևէ օգուտ Վրաստանին չի կարող բերել: Ինչպես շատ ճիշտ նշել է Ռուսաստանի «Զբոսաշրային ոլորտի միության» մամլո խոսնակ Իրինա Տյուրինան, եթե Վրաստանում այդ ամենն օրինականացվի, ապա ռուսաստանցի զբոսաշրջիկների մուտքը Վրաստան կտրուկ կնվազի, քանի որ այդ փաստաթուղթը ստորագրողները դեռ չգիտեն, թե որտե՞ղ և ե՞րբ այդ թղթերը ի հայտ կգան:
Հավելեմ, որ 2016 թ-ի տվյալներով, մոտ 1 միլիոն ռուսաստանցի է այցելել Վրաստան: Ռուսաստանը զբաղեցրել է 4-րդ տեղը Թուրքիայից, Ադրբեջանից և Հայաստանից հետո՝ Վրաստան այցելող զբոսաշրջիկների թվով:
Շատ լավ կլինի, եթե մեր արևելյան հարևաններն էլ այդպիսի օրենք ընդունեն:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: