Լևոն Արոնյանը հերթական ոչ-ոքին արեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիում
ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի հինգերորդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ներկայացուցիչ Պյոտր Սվիդլերի հետ: ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ սա Արոնյանի երրորդ անընդմեջ ոչ-ոքին էր և չորրորդը՝ մրցաշարում:
Հինգ տուրից հետո 3.5-ական միավորով առաջատարներ են Ալեքսանդր Գրիշչուկը (ՌԴ) և Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան): Արոնյանը 3 միավորով բաժանում է 3-ից 6-րդ տեղերը:
Հուլիսի 12-ին Արոնյանը սպիտակներով կխաղա Հնդկաստանի ներկայացուցիչ Պենտալա Հարիկրիշնայի հետ: