Արցախի նախագահը նոր նշանակում է արել
Արցախի նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հուլիսի 11-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Հակոբ Ղահրամանյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով: Այդ մասին տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի գրասենյակից: